Որո՞նք են ամենատարօրինակ ֆոբիաներըՄարդկանց մեծամասնությունը կարող է թվել գոնե մի քանի ֆոբիա, դրանց թվում՝ վախ բարձրությունից, վախ փակ տարածություններից, անծանոթ մարդկացից և այլն: Սակայն ֆոբիաների ցանկը անընդհատ թարմացվում է, և հայտնվում են այնպիսի անուններ, որոնք տարօրինակ են:" />
close

Որո՞նք են ամենատարօրինակ ֆոբիաները




 

   

Amsagir.am

Որո՞նք են ամենատարօրինակ ֆոբիաներըՄարդկանց մեծամասնությունը կարող է թվել գոնե մի քանի ֆոբիա, դրանց թվում՝ վախ բարձրությունից, վախ փակ տարածություններից, անծանոթ մարդկացից և այլն: Սակայն ֆոբիաների ցանկը անընդհատ թարմացվում է, և հայտնվում են այնպիսի անուններ, որոնք տարօրինակ են:

Ահա այդ տարօրինակ ֆոբիաների ցանկը:

1.     Նոմոֆոբիա - Տեխնիկայի զարգացումը նաև շատ բացասական հետևանքներ բերեց և դրանցից մեկն է նոմոֆոբիայի ի հայտ գալը շատերի մոտ: Նոմոֆոբիայով տառապող մարդիկ երբեք տանից դուրս չեն գալիս առանց բջջային հեռախոսի, անգամ բաղնիք ու զուգարան են տանում իրենց հետ: Իսկ եթե դուք հանդիպեք նոմոֆոբիայով տառապող մարդուն այն վայրերում, որտեղ կապ չկա, կհասկանաք, որ արժեր այս հիվանդությունը արժանանար բժիշկների ուշադրությանը:

2.     Մետաֆոբիա - Եթե ձեզ թվաց թե մետաֆոբիան կապված է տեխնիկայի հետ, ապա սխալվում եք, քանզի այս ֆոբիայով տառապող մարդիկ ընդամենը վախենում են կարդալ կամ լսել թե ինչպես են ուրիշները կարդում պոեզիա:

3.     Գիպպոպոմոնստռոսեսվիպեդալալիֆոբիա - Հաշվեցի՞ք թե քանի փորձից հետո կարողացաք արտաբերել այս բառը: Իսկ եթե պարզապես շրջանցեցիք այս բառը կամ խիստ նյարդայնացաք, ապա դիմեք ձեր հոգեբանին՝ դուք ունեք գիպպոպոմոնստռոսեսվիպեդալալիֆոբիա՝ վախ երկար բառերից:

4.     Օկտոֆոբիա - Շատ տրամաբանական անվանում շատ տարօրինակ ֆոբիայի համար: Օկտոֆոբիա ունեցող մարդիկ վախենում են «8» թվից: Սա այնքան էլ հաճելի ֆոբիա չէ, քանի որ մասնագետները կարծում են, որ այս ֆոբիան ունեցող մարդիկ կարող են խուճապի մատնվել տեսնելով այդ թիվը:

5.     Գենուֆոբիա - Այս ֆոբիան ունեցող մարդիկ պարզապես վախենում են բաց ծնկներից: Նրանք երբեք չեն մերկացնում իրենց ծնկենրը, չեն կրում կարճ շորտեր կամ կիսաշրջազգեստներ և կարծում են, որ ուրիշի կարճ հագուստը շատ անպարկեշտ է և տգեղ:

6.     Սոմնիֆոբիա - Այս տեսակի վախեր լինում են հատկապես երեխաների մոտ և նրանք չեն կարողանում գիշերները քնել: Նրանք վախենում են իրենց իսկ հորինած հրեշներից, պահարանում ապրող պառավներից կամ գիշերով հայտնվող դևերից: Բարեբախտաբար տարիքի հետ վերանում են նաև այս վախերը: 

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol32/strannye-fobii-kakie-oni-byvajut-1-.png
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (30.09.15) | Հեղինակ: Amsagir.am W Դիտումներ: 2292 | Տեգեր: բնավորություն, հոգեկան հանգիստ, Հոգեբանական, հոգեկան առողջություն | Վարկանիշ: 0.0/0