«Գիշերային կյանք»՝ Հայկ Բլբուլյանի հետ (03.11.2010թ) - Պոեզիա, խորհուրդներ սիրահարներին

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ
Գիշերային պոեզիա. շարքում կարող եք լսել Արթուր Մեսչյանի բանաստեղծությունները:
Ներաշխարհ. շարքի ընթացքում ներկայացվում են ուշագրավ նյութեր աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների, մեր մոլորակի ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:
Թեման է «ՀՈԳԻՆ. ՀԻՆ ՈԻ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (մաս 1-ին):
Ինչ է հոգին, ինչպե՞ս Է այն կապված մարմնի հետ, ի՞նչ ճակատագիր Է ունենում մարդու մահից հետո։ Հազարամյակներ շարունակ այս հարցերը հուզել են մարդկանց, ստեղծվել են հարյուրավոր տեսություններ; Կներկայացնենք դրանցից մի քանիը առանց մեկնաբանելու, առանց գնահատելու դրանց ուժեղ կամ թույլ կողմերը: Կարծում ենք, վերոհիշյալ հարցերի կապակցությամբ նման մոտեցումն ավելի ճիշտ Է, քանզի այն, ինչ այսօր անհիմն է թվում, նույնիսկ ծիծաղելի, վաղը կարող Է միանգամայն այլ տեսանկյունից գնահատվել։
Love Story. Էջում լսեք Նոտելուչիի ստեղծագործությունը` «Քո ձեռքերի կարոտը»:
Երկուսով - Շարքի այսօրվա թեման է` «Ինչու են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին»:
Հարցեր հոգեբանին. Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: Էջի հարցն է`
«Իմ խնդիրն այն է, որ ես չափազանց ամաչկոտ եմ ու անինքնավստահ: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ինձ շատ-շատ խանգարող այս բացասական գիծը...»: Հեմուշ, 29տ.:
Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:
Ռադիոզրույցի գլխավոր թեման է` «Ամուսնություն օտարազգիի հետ»
Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց ամենաարդիական թեմաներով: Սեր
և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների
դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...
«Գիշերային կյանք»՝ Հայկ Բլբուլյանի հետ (03.11.2010թ) - Պոեզիա, խորհուրդներ սիրահարներին թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی