«Գիշերային կյանք»՝ Հայկ Բլբուլյանի հետ (13.10.2010թ) - Պոեզիա, խորհուրդներ սիրահարներին

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ
Գիշերային պոեզիա
Եթե պոեզիայի սիրահար ես, լսիր Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները այս խորագրում: Առաջարկում եմ բանաստեղծություններ ժամանակակից հայ բանաստեղծ Հուսիկ Արայի «Բուրմունքի հիշողությունը» շարքից:
Ներաշխարհ շարքի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են մատուցվում աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների, մեր մոլորակի ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:
Միասին կխորհենք՝ «Ինչու՞ չենք լսում ինքներս մեզ»:
«Երկուսով»- շարքի թեման է` Երբ սիրավեպը նոր է սկսվում… Կանանց բնորոշ սխալները, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց:
Երբեմն շատ ջերմ ու ռոմանտիկ սկսված հարաբերությունները անսպասելի ընթացք են ստանում, և ամեն ինչ տանում է դեպի կապի խզում: Ինչպես խուսափել դրանից: Խորհուրդ է տրվում պարզապես թույլ չտալ մի շարք տարածված սխալներ...
Սիրո պատմություն. Կլսեք Լիդա Նալբանդյանի ստեղծագործությունը:
Հարց հոգեբանին. Աղջիկն ամեն կերպ խուսափում է համբուրվելուց
«Ես միշտ փախչում եմ համբույրից, ու երբ նա սկսում է կրկին բացատրել դրա կարևորության կամ իր ցանկությունների մասին, ես դա հասկանում եմ որպես` ինձ իրեն ենթարկելու միջոց ու պարզապես հեռանում...»: Արմինե, 22տ.:
Պատասխանում է Նարե Աթոյանը:
«Գիշերային կյանք թոք-շոուի» առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:
Դուք անկեղծանում եք ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...
«Գիշերային կյանք»՝ Հայկ Բլբուլյանի հետ (13.10.2010թ) - Պոեզիա, խորհուրդներ սիրահարներին թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی