close

ԶԳՈՒՇԱՑԵՔ. Ահա քաղցկեղի անձայն ախտանիշները, որոնք մարդիկ երբեմն անտեսում են




 

   


Թոքերի քաղցկեղով հիվանդացումը եւ դրանից մահացությունն ամբողջ աշխարհում շատ բարձր են. Հայաստանում դա քաղցկեղի առավել տարածված տեսակն է և հիվանդների ավելի քան 80 տոկոսը, որոնց մոտ ախտորոշվում է դա, մահանում է: 

Թոքերի քաղցկեղից բարձր մահացության պատճառներից մեկը կապված է նրա հետ, որ սովորաբար բավականին ուշ են ախտորոշում այն: Հարցն այն է, որ թոքերի քաղցկեղը կարող է երկար ժամանակ չդրսեւորվել եւ հիվանդը նույնիսկ չի կռահի, որ հիվանդ է: Իսկ երբեմն ախտանիշներն ի հայտ են գալիս, սակայն հիվանդը, չիմանալով դրանց նշանակությունը, ուղղակի ուշադրություն չի դարձնում դրանց: 

Թոքերի քաղցկեղի ախտանիշների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է  «Հայաստանի հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Բադալյանը:

• Հազ: Խրոնիկական հազը թոքերի քաղցկեղի առաջին եւ կարեւորագույն ախտանիշն է: Հենց այդ պատճառով ցանկացած հազ, հատկապես եթե այն կապված չէ մրսածության հիվանդությունների հետ, բժշկին դիմելու առիթ է:  



• Արյուն թքելը մեկ այլ ախտանիշ է, որը կարող է թոքերի քաղցկեղ մատնանշել: Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այդ ախտանիշը: 


• Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն առանց պատճառի, սովորաբար մինչեւ   37.5-38.0 աստիճան ըստ Ցելսիուսի, եւս կարող է օրգանիզմում խնդիր մատնանշել: 


• Մարմնում թուլությունը, ինչ-որ բան անելու մոտիվացիայի բացակայությունը: Այդ ախտանիշները եւս կարող են քաղցկեղի զարգացում մատնանշել, հատկապես եթե ուղեկցվում են այդ ցուցակից այլ ախտանիշներով: 


• Քաշի նվազում առանց պատճառի: Եթե հիվանդը նիհարում է, չնայած չի ուզում դա եւ որեւէ ջանք չի գործադրում, դա բժշկին այցելելու պատճառ է: 


• Կրծքավանդակում ցավերը թոքերի քաղցկեղի այլ ախտանիշ է: Սակայն սովորաբար նման ցավերն արդեն առաջացած քաղցկեղ են մատնանշում: 

Մասնագետը հիշեցրել է, որ քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում բուժման շանսերն անհամեմատ ավելի բարձր են, այդ պատճառով վերոհիշյալ ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է հնարավորինս արագ բժշկի դիմել:

 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (13.06.17) Դիտումներ: 3211 | Տեգեր: Են, ԶԳՈՒՇԱՑԵՔ., որոնք, անձայն, անտեսում, քաղցկեղի, ախտանիշները, մարդիկ, Ահա, երբեմն | Վարկանիշ: 0.0/0