close

Ընտրում ենք հարսանեկան զգեստ...





 

   


Մոտենում է կյանքիդ ամենասպասված և երջանիկ օրը` հարսանիքը:  Կարծես ամբողջ աշխարհը քո շուրջ է պտտվում: Սակայն, մյուս կողմից էլ ամեն ինչ իրար է խառնված, ամեն բան հարկավոր է կարգավորել. հրավիրատոմսեր պատվիրել, ընտրել հարսանյաց սրահ,  մի լավ լուսանկարիչ գտնել, և որ ամենակարևորն է յուրաքանչյուր հարսանցուի համար` գտնել ամենագեղեցիկ հարսանյաց զգեստը… Հարսանյաց զգեստների այսօրյա բազմազանության մեջ չե՞ս կարողանում կողմնորոշվել: 
 

Ընտրում ենք հարսանեկան զգեստ...
 

Առաջարկված բոլոր զգեստները, թվում է, արդեն տեսել ես ծանոթ հարսնացուների հագին, իսկ քեզ մի յուրահատուկ զգեստ է պետք, այնպիսին, որ բոլորը հմայվեն: Սակայն անվերջանալի թվացող այս փնտրտուքները արդյունք չե՞ն տալիս…

Մի՛ հուսահատվիր, Այս հրապարակումը  կարող է օգնել քեզ այդ հարցում. պահպանի՛ր բարձր տրամադրությունը այդքան սպասված և բացառիկ օրվա համար: Միասին փնտրենք քո զգեստը, և համոզված եղիր, որ դու անկրկնելի կլինես դրանով…
Ստորև կներկայացնեք հարսանյաց զգեստների մի քանի տարբերակներ: Ուշադիր եղիր, քեզ հարմար հարսանյաց զգեստը դրանցից մեկն է:

1. Կորսետով զգեստ. Այս զգեստը բաղկացած է երկու մասից` վերևամասը առանձին կորսետ է, որը իրանը դարձնում է առավել նրբագեղ` ընդգծելով կուրծքը, իսկ ներքևը առանձին կիսաշրջազգեստ է:

2. Նեղ զգեստ. Երկար կիպ և մարմինն ընդգծող զգեստ է` խորը դեկոլտեով և երկար փեշով:

3. Պարահանդեսի թագուհի.  Զգեստի այս տեսակը շատ տարածված է:
 

Ընտրում ենք հարսանեկան զգեստ...


Վերևի մասը կորսետ է հիշեցնում, իսկ ներքևինը ուռած կիսաշրջազգեստ է: Սրանով հարսնացուն նման է հեքիաթի հերոսուհու:


4. Արքայադուստր.  Պատկերը ստեղծվում է վերևից ներքև ուղղահայաց իջնող կարերի շնորհիվ: Զգեստն ամբողջական է` առանց կտրվածքի: Վերին մասում այն նեղ է և համաչափորեն լայնանում է դեպի ներքև: Ուղղահայաց կարերը ընդգծում են իրանը և կուրծքը` մարմինը դարձնելով առավել վայելչակազմ:

5. Ջրահարս. Այս զգեստը ոճաբանների երևակայության վերջին շնորհներից է: Շատ նման է «արքայադուստր»տեսակին, սակայն տարբերվում է նրանով, որ ընդգծում է կազմվածքը. այն ծնկի մասից լայնանում է` ընդգծելով կոնքը:
 
6. Ամպիր. Այս զգեստի առանձնահատկությունը բարձրացված իրանը և կտրված վերևամասն է: Կիսաշրջազգեստը թեթև է և եթերային:

 «Ամպիր» ոճի զգեստը կսազի այն աղջիկներին, ովքեր ունեն ոչ փարթամ կուրծք: Այս զգեստի վերևամասը պետք է լինի ծանր և ամուր կտորից, իսկ կիսաշրջազգեստը` թեթև և բարակ կտորից: Վերը նշված կառուցվածքի աղջիկների համար իդեալական տարբերակ է նաև դեկոլտեն (ամբողջովին բաց, առանց կապերի ուսեր): Շատ գեղեցիկ է նաև սրտաձև կտրվածքը:


Փարթամ կառուցվածքով բարձրահասակ աղջիկներին կսազի կորսետով զգեստը և դասական ճերմակ հանդերձը` ուռած կիսաշրջազգեստով:

Միջին հասակի հարսնացուներին խորհուրդ է տրվում «Ամպիր» տեսակի զգեստը: Այն նկատելիորեն բարձրացնում է հասակը` շեղելով ուշադրությունը իրանից և  թաքցնելով գիրությունը:

«Արքայադուստր» մոդելը գեղեցիկ կլինի փոքր-ինչ թմբլիկ աղջիկներին: Այն կազմվածքին հաղորդում է վայելչություն`թաքցնելով ավելորդ կլորությունները:

Ոչ բարձրահասակ, բայց վայելչակազմ աղջիկներին հարմար է նեղ երկար զգեստը, որը կընդգծի նրանց կազմվածքի նրբագեղությունը:

Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ է տրվում հրաժարվել «Ջրահարս»մոդելից, քանի որ այս զգեստով նրանք ավելի ցածրահասակ կերևան: Իսկ բարձրահասակ և նիհար աղջիկներին, ընդհակառակը, այս տեսակը շատ հարմար և գեղեցիկ կլինի: Նեղ երկար զգեստը այս կազմվածքով աղջիկների  նիհարությունը և հասակը ավելի կընդգծի, այնպես որ, հրաժարվեք այս տեսակից:

Մոդելային կազմվածքով աղջիկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել «արքայադուստր»տեսակին, ավելին` այս մոդելը շատ պրակտիկ է և գեղեցիկ կլինի ցանկացած կազմվածքով աղջկա համար:

Կարճ վիզը նկատելիորեն երկարեցնում է V-ձև կտրվածքը, իսկ ավելորդ երկարությունը թաքցնում է Մարի Ստյուարտի ոճով բարձ օձիքը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ձեռքերին. եթե դրանք այնքան էլ գեղեցիկ չեն, պետք է հրաժարվել առանց ձեռնոցների զգեստներից: Թափանցիկ թևքերը կամ երկար ձեռնոցները հիանալի կլուծեն այդ խնդիրը:
Չափազանց նեղ ուսերը կարելի է մեծացնել կախված թևերի օգնությամբ, իսկ լայնի դեպքում կօգնի V-ձև բացվածքը` փակ մեջքով:

Սիրելի՛ հարսնացուներ, ամենակարևորը` մի՛ ծուլացեք, մի՛ խնայեք ժամանակը բազմազան զգեստներ փորձելիս, քանի որ զգեստի ճիշտ ընտրությունից է կախված ձեր տրամադրությունը:


Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Ընտրում ենք հարսանեկան զգեստ... թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (15.03.16) Դիտումներ: 4586 | Տեգեր: հարսանեկան | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика