close

Վանգայի 5 ցնցող կանխատեսում, որոնք իրականացել են մեր աչքի առաջ




 

   

entertrain.1in.am

Հանրահայտ Վանգայի ոչ բոլոր կանխատեսումներն են իրականացել, բայց քիչ չեն նաև իրականացածները: Ահա Վանգայի 5 ցնցող կանխատեսումները, որոնք իրականացել են մեր աչքի առաջ:


1. «Վախ: Վախ: Ամերիկյան եղբայրները կընկնեն՝ երկաթե թռչունների կողմից կտցահարվելով: Գայլերը կոռնան թփերից, և անմեղ արյունը գետի պես կհոսի»

Ակնհայտ է՝ Վանգայի այս կանխատեսումն իրականացել է 2001 թ. սեպտեմբերի 11-ին, երբ «Ալ-Քաիդայի» ահաբեկիիչները գողացված ինքնաթիռները մխրճել են Առևտրի համաշխարհային կենտրոնի (որոնք անվանել են երկվորյակ-աշտարակներ) և Պենտագոնի շենքի աշտարակների մեջ: Գայլերի հետ կապված գուշակությունը, հնարավոր է, կապված է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ. նրա ազգանունը թարգմանվում է որպես «թուփ»:


2. «Դարի վերջին՝ 1999 կամ 2000 թ., Կուրսկը ջրի տակ կհայտնվի, և ողջ աշխարհը կսգա դրա համար»

Պարզվեց՝ խոսքը ոչ թե Կուրսկ քաղաքի, այլ 2000 թ. օգոստոսին Բարենցի ծովում խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի մասին է: Սարսափելի ողբերգությունը ավելի քան 100 մարդու կյանք է խլել:


3. «Ստորգետնյա բների և ձեռակերտ լեռների եզրին ամեն ինչ կցնցվի, դրանից Արևմուտք շատ բան կփլվի և շատ բան կբարձրանա Արևելքում: Ու կգա նշանառուն, ու կմնա 23 տարի, իսկ այն, ինչ կանգուն էր 23 տարի, փոշի կդառնա…»

Շատ նման է, որ «ստորգետնյա բներ և ձեռակերտ լեռներ» ասելով՝ նկատի է առնվում Դոնեցկն իր ածխահանքերով և ածխի ու հանքաքարի արդյունահանման արդյունքում ձևավորված կույտերով: Հրաձիգը, ըստ ամենայնի, Իգոր Ստրելկովն է՝ Դոնեցկի պաշտպանության նախկին նախարարը, որն Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների սկզբում գլխավորում էր ժողովրդական աշխարհազորայինների ուժերը: Իսկ պատերազմի սկզբի տարում անկախ Ուկրաինան հենց 23 տարեկան դարձավ:


4. «Պահպանեք Սիբիրի սիրտը: Ջուրը կթափվի եզրից, աննախադեպ ուժով պայթյուն…»

Վանգան այս խոսքերն արտաբերել է 2009 թ. օգոստոսին տեղի ունեցած Սայանո-Շուշենյան ՀԷԿ-ի վթարից մոտ 20 տարի առաջ: Աղետի հետևանքով զոհվել է 75 մարդ, հետևանքներն արտացոլվել են ջրային տարածքի էկոլոգիական մթնոլորտի վրա:


5. «Աշխարհը շատ կատակլիզմներ, ուժեղ ցնցումներ կապրի: Կփոխվի մարդկանց ինքնագիտակցությունը: Ծանր ժամանակներ կգան: Մարդիկ կբաժանվեն ըստ հավատի…»

Գուշակությունն իրականանում է ամբողջ XXI դարի ընթացքում: Բացի սարսափելի բնական աղետներից (օրինակ՝ հզորագույն երկրաշարժը Հաիթիում և Չինաստանում)՝ աշխարհը մշտապես ցնցվում է ահաբեկչություններից: Ոչ ոք չի կարող իրեն լիովին պաշտպանված զգալ: Արմատական իսլամիստները դարձել են գլխավոր սպառնալիքը մարդկության համար:

 







Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (12.06.17) | Հեղինակ: entertrain.1in.am W Դիտումներ: 3472 | Տեգեր: աչքի, Են, որոնք, կանխատեսում, Վանգայի, առաջ, Մեր, Ցնցող, իրականացել | Վարկանիշ: 0.0/0