menu
person

Ճակնդեղի բազմաթիվ օգտակար հատկությունները

 


 

   

Ճակնդեղը հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ հանքային աղերով, վիտամիններով, օրգանական թթուներով, սննդային մանրաթելերով, ֆիտոնցիդներով և մի շարք այլ օգտակար նյութերով: Հյութաբուժության մեջ ճակնդեղը, որպես կանոն, օգտագործվում է այլ բանջարեղենի տեսակների հետ: 

Դրանց հյութերի խառնուրդով կարելի է մի շարք հիվանդություններ բուժել: 
Ճակնդեղը լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում մսի, ձկնեղենի և այլ յուղոտ կերակուրների դյուրամարսողությանը: Այն բուժում է փորկապությունը, կանխում աթերոսկլերոզը, հիպո- և ավիտամինոզը: Ճակնդեղով կերակուրներին լավ է ավելացնել կաղամբ, սոխ, սխտոր, թրթնջուկ, եղինջ և վիտամիններով հարուստ այլ բանջարեղեն ու կանաչեղեն: 

Եթե որոշել եք սննդակարգում թարմ ճակնդեղ ներառել, սկզբնական չափաբաժինը չպետք է գերազանցի 1 թեյի գդալը: Իսկ եթե անհանգստացնում են աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, լավ կլինի այն օգտագործել եփած վիճակում, որն իր օգտակարությամբ գրեթե չի զիջում թարմ ճակնդեղին: Սննդաբանները խորհուրդ են տալիս ճակնդեղը համադրել թթվասերով, բրնձով, կարագով և ձեթով: 


 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.10.16)
Դիտումներ: 3679 | Տեգեր: օգտակար, բազմաթիվ, հատկությունները, Ճակնդեղի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *