close

Ստամոքսի խոցի դեմ հզոր միջոց է ԿՏԱՎԱՏԻ ԹԵՅԸ




 

   

168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը, մաքրում են աղիները և օրգանիզմը սնուցում են լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակության աշխատանքը:

Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակում են կտավատի սերմերը, ակտիվացնում են քրտնագեղձերի աշխատանքը, օգնում են այրել ավելորդ ճարպերը: Բացի այդ, կտավատի սերմերը խորհուրդ են տրվում գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդությունների, թութքի ժամանակ:

Թեյ՝ կտավատի սերմերից

Քնելուց առաջ 3 ճ/գ կտավատի սերմերի վրա մեկ լիտր եռացրած ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Օրական 3-4 անգամ՝ 150 մլ չափաքանակով խմեք այս խառնուրդը՝ ուտելուց կես ժամ առաջ: Ամեն օր թարմ չափաբաժին պատրաստեք:

Կտավատի թեյն օգտագործեք 10 օր շարունակ, ապա 10 օր դադար տվեք և կրկնեք կուրսը: Սա կկարգավորի քաշը, իսկ որ ամենակարևորն է՝ դա կանի անվնաս:

Այս թեյի ազդեցությունն անհատական է: Պետք է հիշել նաև, որ կարգավորված սննդակարգը նույնպես չափազանց կարևոր է: Կարող եք խմել այս թեյը նախաճաշի կամ ընթրիքի փոխարեն: Կարող եք նաև մեղր ավելացել: Կանոնավոր օգտագործման դեպքում կնկատեք մաշկի վիճակի լավացում:

Հիշեցում: Կտավատի սերմերը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի խնդիրներ ունեցողներին:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (01.04.18) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 2312 | Տեգեր: միջոց, խոցի, դեմ, թեյը, ստամոքսի, հզոր, Կտավատի | Վարկանիշ: 0.0/0