menu
person

Սփյուռքի նախարարի «ջրոցին» Նոր Նորքում (վիդեո)

 


 

   

Նոր Նորքում երեխաները «գրոհել են» շենքի մուտքից դուրս եկող սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին: Այս մասին Facebook-ում գրել է Հայրապետյանի ընկերներից Գեւորգ Պետրոսյանը:

«Փոքրիկ դիվերսանտները գրոհում են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին կամ Վարդավառը Նոր Նորքում: Ի դեպ՝ նախարարի «շնորհիվ» մենք ջրից չոր դուրս եկանք»,- գրել է Գեւորգ Պետրոսյանը:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 8-ին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպութան մասին հիշատակը:

Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատվածում: Նշենք, որ Վարդավառը ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից է:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (08.07.18)
Դիտումներ: 1449 | Տեգեր: Նոր, սփյուռքի, Նորքում, «ջրոցին», Նախարարի, (վիդեո) | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *