" />
close

Դեմքը տնային պայմաններում սպիտակեցնող այս դիմակները մատչելի են բոլորին․ Փորձված է և արդյունավետ




 

   


Մաշկը սպիտակեցնելու համար կարելի է դիմել կոսմետոլոգի, դիմել քիմիական միջոցների: Կարելի է նաև կիրառել բնական միջոցներ, որոնք շատ ավելի պարզ են ու անվտանգ:
 

Տնային պայմաններում լիովին հնարավոր է սպիտակեցնել պիգմենտային հետքերն ու հավասարեցնել դեմքի գույնը, հատկապես որ աշուն-ձմեռ եղանակը լավագույնն է նման պրոցեդուրաների համար:


Վարունգ

Վարունգի դիմակը ամենահեշտ և մատչելի միջոցն է: Դրա համար պետք է մանր քերել վարունգը, ավելացնել մեկ գդալ թթվասեր կամ ցանկացած սնուցող քսուք և քսել դեմքին 15 րոպեով, ապա լվանալ տաք ջրով:


Մաղադանոս

Մաղադանոսը մանր կտրատել և դնել եռման ջրի մեջ: Երբ թուրմը պատրաստ լինի, օրական երկու անգամ օգտագործել այն` պարզապես բամբակը թրջելով թրմի մեջ, քսելով դեմքին և չորանալուց հետո սառը ջրով լվանալով:


Մեղրով կիտրոն

Կիտրոնը մաշկի սպիտակեցման հիանալի միջոց է: Բայց իր ագրեսիվության պատճառով կոսմետոլոգները խորհուրդ են տալիս այն օգտագործել մեղրի հետ: Դրա համար խառնեք կիտրոնի հյութն ու մեղրը և քսեք մաշկի այն հատվածին, որը սպիտակեցման կարիք ունի: Պրոցեդուրային առաջ համոզվեց, որ կիտրոնից ալերգիա չունեք:


Տոմատի հյութ վարսակով

Սա հիանալի միջոց է մաշկի գույնը հավասարեցնելու համար: Դիմակը քսեք մաշկին և չորանալուց հետո մաքրեց տաք ջրով: Չմոռանանք, որ տոմատի հյութը պետք է թարմ լինի:


Կաթնամթերք

Մաշկի սպիտակեցման հիանալի միջոցներ են յոգուրտն ու կաթնաշոռը: Դրանք խառնեք երկնագույն կավի հետ, և մաշկը ձեզ հաստատ երախտապարտ կլինի: Իսկ կաթնաշոռի, դեղնուցի և մեղրի խառնուրդը սպիտակեցնելուց բացի, հիանալի սնուցում է մաշկը:


 









Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (28.07.17) Դիտումներ: 12759 | Տեգեր: Այս, սպիտակեցնող, փորձված, դիմակը, տնային, պայմաններում, բոլորին․, մատչելի, արդյունավետ, դեմքը | Վարկանիշ: 0.0/0