close

Ովքե՞ր են Մոնումենտի 10 մլն դոլարանոց առանձնատների տերերը




 

   


 

Ոչ այնքան վաղուց լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պարիսպ են կառուցում: Ըստ տարածված տեղեկատվության պարիսպը կառուցում է Հովիկ Աբրահամյանը, որպեսզի նույն տարածքում գտնվող իր տունը փակ լինի կողմնակի աչքի համար: Այսօր Politik.am-ի տեսախցիկը ֆիկսեց, որ այն տարածքում որտեղ պարիսպ է կառուցվում իրականում երկու մեծ և շքեղ առանձնատուն է կառուցված: Առանձնատները շլացնող շքեղությամբ են կառուցված և ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժե:

Մեր նկարահանումների ընթացքում առանձնատների տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցների հանդիպեցինք: Հասկանալի է, որ նման առանձնատներ սովորական քաղաքացիները չեն կարող կառուցել և ապացուցված է, որ նման շքեղության գնում են անձիք, ովքեր սնվում են պետական միջոցների հաշվին: Մնում է պարզել, թե պետական պաշտոնյաներից ովքեր են այս առանձնատների սեփականատերերը: Կարծում ենք նաև հանրության ուշադրությունը պետք է այս խնդրի վրա լինի: Ի վերջո կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի տրվեն բացատրություններ, թե ինչպես են պաշտոնապես պետական աշխատավարձով ապրող պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում:



 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (23.08.16) Դիտումներ: 24273 | Տեգեր: Են, առանձնատների, Մոնումենտի, դոլարանոց, Ովքե՞ր, տերերը, մլն, 10 | Վարկանիշ: 0.0/0