close

Ով եք եղել նախորդ կյանքում` ըստ ծնված օրվա թվի




 

   


Նախորդ կյանքերն իրենց արտացոլումն են ունենում ներկայում: Եվ ըստ որոշ հատկանիշների՝ կարելի է ենթադրել, թե ով ենք մենք եղել նախորդ կյանքում: Թվագիտությունն այդ մասին իմանալու ձևերից մեկն է:

Սկզբի համար պետք է հաշվել ծննդյան թիվը: Դա շատ հեշտ է կատարվում. պետք է իրար գումարել ծննդյան տարեթվի, ամսվա և օրվա բոլոր թվերը: Օրինակ, մարդը ծնվել է 28.05.1975-ին: Գումարումը պետք է կատարվի այսպես. 2+8+0+5+1+9+7+5=37: Հետո այս թիվը պետք է դարձնել միանիշ: Իրար գումարվում են ստացված 3-ը և 7-ը և ստացվում է 10: Արդյունքում՝ ստացվում է 1: Դրանից հետո, ըստ Ձեր թվի՝ կարող եք իմանալ, թե ով եք Դուք եղել նախորդ կյանքում:

1 – Եթե հակված եք ստեղծագործելու, ապա միանգամայն հավանական է, որ Դուք ներգրավված եք եղել արվեստի բնագավառում, օրինակ՝ եղել եք ընդարձակ գրադարանի կամ արվեստի ստեղծագործությունների հավաքածուի սեփականատեր: Ինչպես նաև, Դուք կարող եք եղած լինել մի մարդ, ով ղեկավարել է շինարարություն կամ զբաղվել է մեխանիկայով:

2 – Միանգամայն հավանական է, որ Ձեր ներկա որակների առկայության դեպքում Դուք եղել եք պետական ծառայող, կամ եղել եք ինչ-որ բարեգործական կազմակերպության անդամ: Նախորդ կյանքի ևս մեկ տարբերակ կարող է հանդիսանալ բեմը ,և, ամենայն հավանականությամբ, Դուք զբաղվել եք պարարվեստով, կամ թատրոնով:

3 – Նախորդ կյանքում Դուք կարող էիք լինել ուսուցիչ կամ հռետոր, ինչպես նաև՝ զինվորական: Վստահ եղեք, որ Ձեր կանխազգացումները և ճշգրիտ կանխագուշակությունները զուր տեղը չեն լինում: Դրանք կարող են հուշել, որ Դուք զբաղված եք եղել կրոնական կամ էզոթերիկ գործընթացներում:

4 – Ձեր նախորդ կյանքի տարբերակներից մեկը մեխանիկ աշխատելն է: Երկրորդ բնագավառը, որտեղ Դուք կարող էիք զբաղված լինել, ֆինանսական բնագավառն է:

5 – Ձեր նախորդ կյանքում Դուք կարող էիք զբաղված լինել օրենսդիր իշխանությունում, լինել դատավոր կամ փաստաբան: Միանգամայն հավանական է նաև, որ Ձեր նախորդ կյանքում Դուք եղել եք շրջիկ կրկեսի անդամ կամ վաճառող:

6 – Միանգամայն հավանական է, որ նախորդ կյանքում Դուք ծառայել եք եկեղեցում, կամ եղել եք բժիշկ: Ընդ որում, Ձեր աշխատանքն օգուտ է բերել ոչ միայն՝ շրջապատի մարդկանց, այլ նաև՝ Ձեզ, և դա նշանակում է, որ Դուք միանգամայն ապահովված մարդ եք եղել, ով կարողացել է օգնել մարդկանց և արել է դա:

Ամբողջական` այստեղ
 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (10.08.16) Դիտումներ: 6725 | Վարկանիշ: 0.0/0