close

Ոսպով տոլմա՝ խաղողի տերևներով. հայկական բաղադրատոմս





 

   


Պատրաստման եղանակը`

Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):


Պարունակություն`

30 գ. ոսպի համար վերցնել 15 գ. բլղուր, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, մաղադանոս` ըստ ճաշակի:

 




 
 


Ոսպով տոլմա՝ խաղողի տերևներով. հայկական բաղադրատոմս թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.02.17) Դիտումներ: 8073 | Տեգեր: տերևներով., Հայկական, խաղողի, դոլմա՝, Ոսպով, բաղադրատոմս | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика