menu
person

«Մենք աղքատ կյանքով ենք ապրել, ափսոսում եմ, որ ծնողներս չտեսան այն, ինչին հասել եմ». Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է

 


 

   

Tert.am Life «Հայտնիների անհայտ կողմերը»խորագրում այս անգամ ներկայացնում ենք դերասան Սարգիս Գրիգորյանին:

Սարգսին շատերն ընկալում են հանգիստ ու հանդարտ տեսակով, բայց ինքն իր ամենամեծ թերությունը համարում է բռնկվուն լինելը: Հնարավորության դեպքում դերասանը կցանկանար դրանից ազատվել: Նա անկեղծացավ, որ կյանքում հասցրել է խորը հիասթափություն ունենալ:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Չափազանց պատասխանատու լինելը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Պայթունավտանգ լինելն ու արագ բռնկվելը:

 

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում, անհաղթահարելի  համարո՞ւմ եք այդ վախը։

-Առողջությունը կորցնելը, որովհետև եթե կորցնես, չես կարողանա հետ բերել, մնացած ամեն բան կարելի է հաղթահարել:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

-Ինչ ուզում եմ, դրանով արդեն օժտված եմ:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Կուզեի կկարողանալ այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրեր, բոլոր վատ ու տհաճ երևույթները վերանային: Հիմա կախարդական փայտիկը նորաձև է: ԱԺ-ում էլ են խոսում այդ մասին: Կուզեի այդպիսի մի փայտիկ ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (13.06.18)
Դիտումներ: 3040 | Տեգեր: ապրել, չտեսան, որ, ափսոսում, ենք, Ծնողներս, եմ, կյանքով, «Մենք, Աղքատ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *