menu
person

Մեջքի ցավի 5 պատճառ՝ ինչ անել

 


 

   

Մեջքի ցավեր ունենում են գրեթե բոլորը և գիտեն, թե որքան տհաճ ու երկարատև կարող են դրանք լինել: Այդ ցավի հիմնական պատճառը կարելի է որոշել նաև առանց բժշկական միջամտության:  Ընդամենը  պետք է  վերանայել ապրելակերպը:

Եթե մեջքի ցավն արդեն խրոնիկ բնույթ է կրում, ապա պետք է անպայման դիմել մասնագետին: Ինչպես շատ առողջական խնդիրների դեպքում, այս դեպքում ևս  կանխարգելելը ավելի լավ է, քան դեղորայքային բուժումը:

Ահա մեջքի ցավի 5 հիմնական պատճառները:
 


Ճարպակալում 

Մեջքի ցավի գլխավոր պատճառը  ճարպակալումն է: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գեր մարդիկ ավելի շատ են հակված մեջքի ցավեր ունենալուն:  Մեջքի ցավ ունենալու դեպքում առաջին հերթին պետք է  մոտենաք հայելուն և կողքից նայեք ձեզ: Եթե նկատեք, որ ավելորդ կիլոգրամներ ունեք, ուրեմն ամենայն հավանականությամբ  պատճառը հենց դա է:

Նիհարելով դուք կկարողանաք ազատվել այդ ցավից կամ գոնե  թուլացնել ցավի ուժգնությունը:


Հանգույցների ձգվածությունը

Սա վնասվածքի շատ տարածված տեսակ է, որը կարելի է ստանալ նույնիսկ հատակից ինչ-որ բան վերցնելու ժամանակ: Գերձգվածությունն ուղեկցվում է   սպազմերով և առաջացնում է ցավեր մեջքի ստորին հատվածում: Կախված ձգվածության աստիճանից  այն կարող է  մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևել:

Ձգվածություն ստանալուց լիովին հրաժարվել  հնարավոր չէ: Կարելի է այն ուղղակի նվազագույնի հասցնել՝ ամրացնելով մկանային համակարգը և մեջքը: Աշխատեք լինել աշխույժ, շարժուն որքան հնարավոր է: Անկողնային ռեժիմը կարող է միայն ավելի վատթացնել իրավիճակը:


Ողնաշարի դիսկերի վնասում

Ողնաշարի ողերը առանձնացած են դիսկերի միջոցով: Դրանց հիմնական գործառույթը շարժունակության ապահովումն է: Միջողային դիսկերի վնասվածքը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում: Եթե դիսկի ներքին հատվածն է վնասված, այն կարող է ազդել նաև նյարդային համակարգի վրա: Այդ դեպքում կառաջանա մի հիվանդություն, որն ավելի շատ հայտնի է «ռադիկուլիտ» անունով:

Դիսկերի վնասվածքի հիմնական պատճառը տարիքն է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ծխախոտն ու  նստակյաց կյանքը նպաստում են այդ հիվանդության զարգացմանը: Ամենալավ կանխարգելիչ միջոցը վնասակար սովորություններից հրաժարվելն  ու սպորտով զբաղվելն է:
 










Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.09.16)
Դիտումներ: 3289 | Տեգեր: ԻՆՉ, մեջքի, անել, պատճառ՝, ցավի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *