menu
person

Կոշիկի վրա աղի հետքերի խնդրին շատերն են բախվում. Ինչպե՞ս անցկացնել

 


 

   

Կոշիկները մշտապես ենթարկվում են քիմիական ռեակտիվ նյութերի ազդեցությանը, որի հետևանքով դրանց վրա կարող են աղի հետքեր առաջանալ: Դրանց դեմ կարելի է պայքարել նաև տնային պայմաններում: Այսպես.
 

Կաշվե կոշիկներ

  • Զբոսանքից հետո լվացեք կոշիկները տաք ջրով, լավ փաթաթեք անձեռոցիկով, թողեք չորանա մինչև առավոտ: Չորանալու ընթացքում կոշիկներից աղը դուրս կգա, որն էլ  հեշտությամբ կներծծվի անձեռոցիկի մեջ: Չորանալուց հետո դրանք հարկ է պատել մանկական կրեմով կամ պաշտպանիչ միջոցով:
  • Կաշվե կոշիկից աղի հետքերը կարելի է մարքել նաև քացախի միջոցով: 3 թեյի գդալ քացախն ու մեկ թեյի գդալ ջուրը խառնեք, ստացված լուծույթով մաքրեք աղի հետքերը, թողեք չորանա: Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:
  • Տաք ջրով լավ լվացեք կոշիկները, չորացրեք, ապա գերչակի յուղով մաքրեք հետքերը: Սպիտակ հետքերը վերջնականապես վերացնելու համար հնարավոր է ստիպված լինեք կրկնել պրոցեդուրան:
  • Աղի հետքերը կօգնի վերացնել նաև սպիրտը: Բամբակե սկավառակը թրջեք սպիրտի մեջ, դրանով մաքրեք աղի հետքերը:

Զամշե կոշիկներ

  • Թավայի մեջ ջուր լցրեք, թողեք եռա, պահեք կոշիկները գոլորշու վրա, ապա չոր խոզանակով մաքրեք:
  • Զամշե կոշիկների վրայից աղի հետքերը կարելի է մաքրել նաև նաշադիրի սպիրտի օգնությամբ: Մաքրեք դրանով սպիտակած հատվածները, ապա վրան մանրաձավար լցրեք. այն ներծծում է աղը և դրանով իսկ մաքրում կոշիկները:
  • Կոշիկների աղի հետքերը մաքրել կօգնի նաև ատամի փոշին: Լցրեք այն կեղտի վրա և մաքրեք խոզանակի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար կրկնեք պրոցեդուրան:
  • Զամշի վրայի աղի հետքերը վերացնել կարելի է նաև կարտոֆիլի օգնությամբ: Կիսեք կարտոֆիլը և մաքրեք դրանով սպիտակած հատվածները: Այնուհետև թողեք կոշիկները չորանան, մաքրեք դրանք զամշի համար նախատեսված խոզանակով:

Նուբուկե կոշիկներ

  • Նուբուկից կոշիկները կարելի է մաքրել օճառահեղուկի ոգնությամբ: Լվանալուց հետո այն պարտադիր պետք է չորացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (10.05.17)
Դիտումներ: 4230 | Տեգեր: Են, հետքերի, աղի, անցկացնել, Ինչպե՞ս, Շատերն, բախվում., վրա, կոշիկի, խնդրին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *