Անասնաբույժն ուշադիր լսեց կնոջն ու հարցրեց, թե արդյո՞ք օձը գիշերն իր հետ է քնում՝ փաթաթվելով իրեն մարմնի ողջ երկայնքով։ Կինը պատասխանեց․«Այո՛, այո՛։ Նա ամեն օր այդպես է անում, կարծեք թե ինչ-որ բան է խնդրում ինձանից, իսկ ես չեմ կարողանում օգնել»։
Անասնաբույժի պատասխանն իսկապես շոկային էր տիրոջ համար, ով ասաց․«Տիկի՛ն, Ձեր օձը հիվանդ չէ։ Նա պատրաստվում է ուտել Ձեզ։ Ամեն անգամ, երբ նա փաթաթվում է Ձեր մարմնին, նա փորձում է Ձեր չափերը, որպեսզի հասկանա, թե որքան մեծ է սնունդն ու պատրաստվի հարձկման։ Այո՛, նա այսքան ժամանակ չի ուտում, որպեսզի տեղ ազատի և կարողանա Ձեզ մարսել»։
Այս պատմությունն ավարտենք բարոյական խրատով․ անգամ Ձեզ մտերիմ մարդիկ, ում նկատմամբ անտարբեր չեք, կարող են ունենալ այլ մտադրություններ։ Համբույրներն ու գրկախառնությունները միշտ չէ, որ ազնիվ նպատակեր ունեն։