close

Իր աշակերտների հետ գազի խցիկ մտած մարդու վերջին խոսքերը… պատմություն, որ ցնցել է ողջ աշխարհը




 

   


 


Յանուշ Կորչակը հայտնի է որպես տաղանդավոր ուսուցիչ, բժիշկ և գրող: Նրա անունը շատերի մոտ ասոցացվում է զոհաբերության և արտառոց մարդասիրության հետ:

Blog.1in.am-ն այսօր կպատմի ձեզ այդ մարդու կյանքից մի պատմություն:
 


Այդ մեծատառով մարդը երեք անգամ հրաժարվել է փրկել իր կյանքը: Առաջին անգամը եղել է Պոլշայի շրջափակման ժամանակ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել՝ «Որբերի տունը» ճակատագրի քմահաճույքին չթողնելով: Երկրորդ անգամը, երբ կտրականապես հրաժարվեց փախչել Վարշավայի գետտոյից:

Իսկ երրորդ անգամը՝ երբ «Որբերի տան» սաներն արդեն բարձրացել էին ճամբար գնացող գնացքը, այդ պահին Կորչակին մոտեցավ մի սպա և հարցրեց.
 


 


– Դո՞ւք եք գրել «Մատիուշի թագավորները»:  Ես մանուկ հասակում կարդացել եմ այդ գիրքը: Լավ գիրք է: Դուք ազատ եք:

– Իսկ երեխանե՞րը:

– Երեխաները գնալու են: Բայց դուք կարող եք լքել գնացքը:

– Սխալվում եք: Չեմ կարող: Ոչ բոլոր մարդիկ են սրիկաներ:


 


Մի քանի օր անց, Տրեբլինկա կոնցլագերում, Յանուշ Կորչակն՝ իր սաների հետ միասին, մտավ գազով լցված խցիկը: Մահվան ճանապարհին Կորչակը գրկած տանում էր երկու փոքրիկների, ովքեր ոչինչ չէին հասկանում, պատկերացում չունեին, թե ուր են գնում, և Կորչակը նրանց ցածր ձայնով հեքիաթ էր պատմում:

 


Կարծում եմ, որ այլևս ոչինչ պետք չէ ասել Յանուշ Կորչակի մասին: Նրա կյանքից այս փոքրիկ պատմությունն առավել է ցանկացած խոսքը:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (26.06.16) Դիտումներ: 3360 | Տեգեր: պատմական դրվագներ | Վարկանիշ: 0.0/0