close

Ինչո՞ւ մինչև երեխայի քառասունքը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը




 

   



 

– «Չգրված» օրենքով մինչև երեխայի քառասունքի լրանալը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը: Ինչո՞ւ:
 

– Դա ոչ թե օրենք է, այլ սովորույթ, սակայն՝ ժամանակավրեպ: Հիմա այդ սովորության պատճառով երեխան անկնունք է մնում մինչև քառասունքը, որովհետև շատերը չգիտեն, որ մեր Հայրերի կանոնի համաձայն երեխային պետք է մկրտել 8-րդ օրը: Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին ինքը իրավունք չունի եկեղեցի մտնելու, այլ ոչ թե մարդիկ՝ նրան այցելելու: Այցելել կարող ենք, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակենք մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Իսկ եթե ոմանք արգելում են այցելել, չեմ կարծում, որ քրիստոնեական նկատառումներով: Մենք քրիստոնյա ենք, ոչ թե՝ հեթանոս, և կողմնակի մոգական ազդեցությունների չենք հավատում:
 

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (23.05.16) Դիտումներ: 37825 | Տեգեր: Քո փոքրիկը | Վարկանիշ: 0.0/0