close

Ի՞նչ երբեք չի կարելի ասել կենդանակերպի տարբեր նշաններին





 

   


Մարդկանց սովորաբար հետաքրքրում է կենդանակերպի նշանների համապատասխանելիությունը։ Ահա մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչ չի կարելի ասել կենդանակերպի որոշակի նշանի տակ ծնված մարդկանց։ Այո՛, երբեմն ավելի լավ է լռել։

ԽՈՅ
Մի՛ ասեք նրանց, թե ավելի ուշ կզանգահարեք։ Նրանք չափազանց անհամբեր են։

ՑՈՒԼ
Նույնիսկ մտքներովդ չանցնի նրանց անորակ սնունդ հյուրասիրել կամ փչացնել նրանց սննդի արտաքին տեսքը։ Ցուլերն ուշադրություն են դարձնում բոլոր մանրուքներին։

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Երկվորյակներին երբեք մի՛ ասեք «լռի՛ր» կամ «հերի՛ք է հարցեր տաս»։ Նրանք չափազանց հետաքրքրասեր են։

ԽԵՑԳԵՏԻՆ
Մի՛ մեղադրեք նրանց, եթե նրանք ուշացել են կամ էլ հակառակը՝ չափազանց շուտ են հայտնվել։ Նրանք իսկապես նախընտրում են փոքր-ինչ ուշանալ։ Ինչևէ, միշտ չէ, որ նրանց մոտ դա ստացվում է։

ԱՌՅՈՒԾ
Երբեք կասկածի տակ չառնեք նրանց հավատարմությունն ու նվիրվածությունը։

ԿՈՒՅՍ
Եթե որևէ բան եք գրում նրանց, գեղեցիկ ու ճիշտ գրեք։ Կույսերը մանրակրկտորեն են ընտրում իրենց բառերն ու հաճախ իրենց պահում են «քերականագետ-նացիստի» նման։

ԿՇԵՌՔ
Երբեք մի՛ պահանջեք նրանցից իջեցնել երաժշտության ձայնը։

ԿԱՐԻՃ
Մի՛ ասեք նրանց, թե իրենք էգոիստներ են։ Շատ հաճախ դա այդպես չէ։

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Մի՛ բողոքեք նրանցից, այլապես դուք նրանց երբեք դուր չեք գա։ Աղեղնավորները չեն սիրում, երբ նրանց ուշադրությունը փորձում են այդ ձևով գրավել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Երբեք մի՛ հարցրեք, թե որքան են նրանք վաստակում։ Փորձեք նրանց հետ առհասարակ փողից չխոսել։ Այծեղջյուրները համեստ են և չեն սիրում կիսվել այդպիսի «անձնական» թեմաներով։

ՋՐՀՈՍ
Մի՛ հրաժարվեք նրանց օգնությունից, երբ նրանք դա առաջարկում են։ Այս մարդիկ չափազանց կազմակերպված են և հաճախ սրտանց ցանկանում են օգնել։

ՁԿՆԵՐ
Մի՛ բամբասեք ո՛չ նրանց մասին, ո՛չ էլ նրանց ներկայությամբ ուրիշների մասին։ Այս մարդկանց մոտ չափազանց մեծ է հարգանքի զգացումը թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ։

Ի՞նչ երբեք չի կարելի ասել կենդանակերպի տարբեր նշաններին թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.01.18) Դիտումներ: 1566 | Տեգեր: Ի՞նչ, նշաններին, ասել, Կենդանակերպի, չի, կարելի, տարբեր, երբեք | Վարկանիշ: 1.0/1

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика