close

Հրաշք կաթնային դիմակ, որն արագ սպիտակեցնում է կանանց դեմքի մաշկը





 

   

liza.ua

Մանկության տարիներից մեզ սովորեցնում են կաթ սիրել: Բացի այն, որ կաթը կարելի է խմել եւ օգտագործել սննդում, այն կարելի է նաեւ որպես դիմակի բաղադրիչ գործածել: Կաթի մեջ A, B եւ D խմբի վիտամիններ կան, ինչպես նաեւ կալցիում, մագնիում, կալիում եւ կենսաբանորեն ակտիվ այլ բաղադրիչներ:

Տնային պայմաններում կաթի հիմքով դեմքի դիմակ պատրաստելու համար հարկավոր է օգտագործել կովի կամ այծի թարմ, չպաստերիզացված կաթ:

Եվ այսպես. կաթնային սպիտակեցնող դիմակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են 2 ճ/գ թթված կաթ եւ 1 ճ/գ վարսակի կամ ցորենի թեփ:

Բաղադրիչները խնամքով խառնեք, շատ չոր մաշկի պարագայում խառնուրդին կես թեյի գդալ մանրացրած նուշ ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին՝ խուսափելով աչքերի շուրջ մաշկի հատվածից:

15-20 րոպե անց դիմակը լվացեք գոլ ջրով: Գործողությունից հետո կարելի է դեմքը կոսմետիկ սառույցով մերսել:

Հրաշք կաթնային դիմակ, որն արագ սպիտակեցնում է կանանց դեմքի մաշկը թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (09.03.18) | Հեղինակ: liza.ua W Դիտումներ: 1612 | Տեգեր: Կանանց, կաթնային, հրաշք, սպիտակեցնում, արագ, դիմակ, մաշկը, որն, դեմքի | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика