close

Կինը ցնցել է աշխարհն իր ապացույցներով, որ Հիտլերը փախել է Բրազիլիա և ապրել մինչև 95 տարեկան. լուսանկարներ




 

   


Բոլորին հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945թ. ապրիլի 30-ին բունկերում՝ հասկանալով, որ Գերմանիան պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Սակայն բրազիլացի ասպիրանտուհի Սիմոնի Ռենե Գերեյրո Դիասը կարծում է, որ ամեն ինչ այլ է եղել։ Իր գրքում նա այլ տարբերակ է ներկայացրել. իրականում գերմանացի բռնակալը փախել է Բրազիլիա և ապրել այնտեղ կեղծ անունով մինչև 95 տարեկան:


 

 

«Հիտլերը Բրազիլիայում. նրա կյանքը և մահը» գրքի հեղինակը վստահեցնում է, որ ֆյուրերն ապրել է Բոլիվիային սահմանակից մի փոքրիկ քաղաքում։ Այնտեղ էլ մահացել է 1984-ին։

Իր գրածները հետազոտողը հաստատում է լուսանկարներով։ Նախքան Բրազիլիայում բնակություն հաստատելը՝ Հիտլերը, նրա կարծիքով, թաքնվել է Արգենտինայում և Պարագվայում։

Բրազիլուհին կարծում է, որ ֆյուրերը հենց այնպես չի ուղևորվել Մատու Գրոսու նահանգ։ Նա, իբր, ունեցել է թաքնված գանձերի գտնվելու վայրի քարտեզը։ Հիտլերն այն ստացել է Վատիկանի իր դաշնակիցների շնորհիվ։

Կասկածներ չառաջացնելու համար Հիտլերը, հեղինակի կարծիքով, կապվել է Կուտինգա անունով սևամորթ կնոջ հետ։ Բրազիլիայում նա թաքնվել է Ադոլֆ Լայպցիգ անունով։ Տեղի բնակիչները նախկին բռնակալին անվանել են «ծեր գերմանացի»։

Բրազիլուհին պատրաստվում է մի շարք գենետիկ փորձաքննություններ անցկացնել՝ իր տեսությունը հաստատելու համար։ ԴՆԹ-ի նմուշները նա կվերցնի Հիտլերի ժառանգներից, որոնք ապրում են Իսրայելում։ Ասպիրանտուհին արդեն թույլտվություն է ստացել «ծեր գերմանացու» մնացորդների արտաշիրիմման համար։

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (09.09.16) Դիտումներ: 12458 | Տեգեր: Հիտլերը, Բրազիլիա, ապացույցներով, Կինը, իր, ցնցել, աշխարհն, փախել, ապրել, որ | Վարկանիշ: 0.0/0