close

Հայ երեխան ապշեցնում է իր խելացիությամբ. video




 

   


2-ամյա Գոռը (2016), որն իր տարիքի համար արտասովոր աշխարհագրական գիտելիքների շնորհիվ կարճ ժամանակում դարձել էր համացանցի սիրելին, գրանցվել է «Դյուցազնագրքում»՝ Հայաստանի ռեկորդների ժողովածուում: Վանաձորցի Գոռն արդեն սովորել է բոլոր պետությունների մայրաքաղաքները:

«Ֆենոմենալ է, առաջին փոքրիկն է, որ 160 պետության մայրաքաղաք է ասում: Մեզ մոտ չենք ունեցել նման փոքրիկ: Ունեցել ենք փոքրիկ, որ ասել է արձանները, պետությունները, բայց ինքը եղել է 5 տարեկան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

Դյուցազնագրքում Գոռի մասին պատմող հատվածը վերնագրված է «Հիշողություն ունի, աշխարհը չունի»:

Հուլիս ամսին Գոռը 90 պետությունների մայրաքաղաքներ էր անգիր ասում: Նրա մայրը՝ Աննա Հալաջյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Գոռն այդ ամենը սովորել է 3 ամսում՝ իր իսկ ցանկությամբ: Հիմա արդեն 2–ամյա Գոռը գիտի բոլոր պետությունների մայրաքաղաքները։

 

 




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (27.04.16) Դիտումներ: 4628 | Տեգեր: Հետաքրքիր, Քո փոքրիկը | Վարկանիշ: 0.0/0