close

Ցնցող փաստեր չիչխանի մասին, որոնց մասին քչերը գիտեն




 

   

Աղբյուրը

Վիտամինների հիանալի բնական աղբյուրներից մեկը չիչխանն է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ:
 

Չիչխանի օգտակար հատկությունները

1. Նյարդային համակարգ

Չիչխանի պտուղներում և ճյուղերում պարունակվում է սերոտոնին՝ նյութ, որը նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հատկությամբ է աճքի ընկնում։ Բացի այդ, մասնագետները պնդում են, որ չիչխանում պարունակվող վիտամինները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը և տարիքի պատճառով առաջացող մտավոր ունակությունների փոփոխությունները։


2. Մաշկ և վերքեր

Չիչխանի յուղը հայտնի է իր բակտերիցիդ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն օգնում է բուժել մաշկի և  լորձաթաղանթների վերքերը։ Չիչխանի հատիկներոբ խորհուրդ է տրվում նաև մշակել վնասված մաշկը ցրտահարությունից և այրվածքներից հետո։

Չիչխան ուտելն էլ է մաշկի համար օգտակար. դրանում պարունակվող կարոտինը, Е եւ F վիտամինները և այլ նյութերը կարգավորում են մաշկի նյութափոխանակությունը և այն ավելի գեղեցիկ և առողջ են դարձնում։


3. Չնչառական համակարգ

Չնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր և խրոնիկ լարինգիտի և ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել և ինհալացիաներ անել։ Կա կարծիք, որ այդ ինհալացիաները նաև օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։


4. Պոտենցիա

Որոշ մասնագետներ պնդում են, որ չիչխանում պարունակվող նյութերը (մասնավորապես՝ В վիտամինը) լավ են ազդում պոտենցիայի վրա, այդ իսկ պատճառով, տղամարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման չիչխան և չիչխանի յուղ ներառել։
 



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (26.06.18) | Հեղինակ: Աղբյուրը W Դիտումներ: 2371 | Տեգեր: մասին, Ցնցող, ՓԱՍՏԵՐ, գիտեն, Չիչխանի, որոնց, Քչերը | Վարկանիշ: 0.0/0