Կարճ ժամանակահատվածում այդ գրառումը տարածվել է ողջ համացանցով մեկ:
Առաջարկում ձեզ կարդալ այդ հուզիչ պատմությունը:
«Ահա, թե ում հետ եմ ես ամուսնացել…
Ես եղունգներս էի ներկում և այդ ընթացքում զրուցում էի ամուսնուս հետ: Երբ ես ներկում էի ձախ ձեռքիս մատների եղունգները, հոգոց հանելով բարձրաձայն ասացի. «Ահա, ես նորից հիշեցի, որ կարիք չունեմ ճկույթս ներկելու…»:
Բանը նրանում է, որ ես վաղուց կորցրել եմ ճկույթիս մի մասը, բայց քանի որ դա ոչ մի ֆիզիկական անհարմարություն չի պատճառում ինձ, ես մշտապես մոռանում եմ վնասվածքիս մասին: Իսկ երբ հիշում եմ, անչափ տխրում եմ…:
Այդ պահին Մետտը դեպի ինձ պարզեց իր ձեռքը և ասաց. «Ես կլինեմ քո պահեստային ճկույթը: Կարող ես միշտ ներկել իմ եղունգը, ինչ գույնով որ ցանկանաս, մինչև մեր կյանքի վերջ»:
Մի խոսքով, մենք այդպես էլ վարվեցինք»:
Ուղղակի հրաշք է, երբ կողքիդ նման սիրող մարդ է լինում: