close

Լեգենդար հայ «օրենքով գող» Մայիս Կիրովականսկիի բացառիկ լուսանկարները. Ֆոտոշարք




 

   


 


15 տարեկանում Մայիսը ձերբակալվում է գողության համար և դատարանի կողմից դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Արդեն կալանավայրում Կարապետյանը ուժեղ բնավորության գծեր է ցուցադրում և հարգանք է ձեռք բերում երիտասարդ գողերի շրջանում:

 

 


2 տարվա պատիժը կրելուց հետո Կարապետյանի վերադառնում է հայրենի Կիրովական:

Հետագայում Մայիսը նույնպես դատապարտվում է մի քանի անգամ:

 

 


1994թ.-ին հին սերունդի հայ «օրենքով գողերը» որոշում են իրենց փոխարինող գտնել և Մայիս Կարապետյանին «օրենքով գող» են թագադրում: Դրանից հետո Մայիսի հեղինակությունը քրեական աշխարհում շարունակում է աճել:

 

 


Մոսկվայում Կարապետյանն ուներ իր հանցախումբը, որը զբաղվում էր դրամաշորթությամբ և տարբեր առևտրային կենտրոնների վերահսկողությամբ:

 

 


2001թ.-ին հուլիսի 26-ին Կարապետյանը Մոսկվայում դուրս է գալիս Բոլշայա Բրոննայա փողոցում գտնվող ռեստորանից և մոտենում մեքենային: Այդ պահին քիլերը ատրճանակից կրակ է արձակում Կարապետյանի վրա: Մայիսը տապալվում է գետնին և երբ քիլերը ցանկանում է ավարտին հասցնել սպանությունը, Կարապետյանի թիկնապահը նետվում է դեպի մեքենայում գտնվող զենքը, սակայն քիլերը հասցնում է կրակահերթ արձակել գետնին տապալված Կարապետյանի ուղղությամբ և սպանել նրան:
 


 


Ոստիկանները դեպքի վայրում 8 փամփուշտ են հայտնաբերում: Կարապետյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ:



 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (17.05.16) Դիտումներ: 27824 | Տեգեր: քրեական | Վարկանիշ: 0.0/0