close

Աննման համեղ տորթ «Պինչեր». դրա համը բոլորին խենթացնում է




 

   

EnterTrain

Ահա շատ համեղ «Պինչեր» տորթի բաղադրատոմսը:
 

Բաղադրիչները՝
Խմոր՝
-Ձու՝ 3 հատ

-Թթվասեր՝ 200 գ.

-Շաքարավազ՝ 180 գ.

-Խտացրած կաթ՝ 200 մլ

-Ալյուր՝ 250 գ.

-Կակաո՝ 20 գ.

-Վանիլին՝ 1 փաթեթ

-Փխրեցուցիչ՝ 1 թ. գ.
 

Միջուկի համար՝
-Չամիչ՝ 140 գ.

-Հունական ընկույզ՝ 100 գ.

-Սալորաչիր՝ 190 գ.
 

Կրեմը՝
-Թթվասեր՝ 1 կգ

-Շաքարի փոշի՝ 200 գ.
 

Գլազուրը՝
-Մուգ շոկոլադ՝ 160 գ.

-Կարագ՝ 90 գ.:
 

Պատրաստումը՝
Հարել ձվերը, ավելացնել շաքարավազ և վանիլին, լավ հարել հարիչով:

Ստացված զանգվածին ավելացնել խտացրած կաթ և թթվասեր, մեկ անգամ ևս հարել հարիչով:

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, լավ խառնել և լցնել հիմնական զանգվածի վրա, ավելացնել կակաո, խառնել և լավ հարել հարիչով՝ մինչև համասեռ զանգված ստացվի:

Ձևմանի մեջ պերգամենտային թուղթ դնել, հատակը և կողքերը լավ բուսական յուղով ծածկել:

Լցնում ենք խմորը և դնում մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը և եփում ենք 30-40 րոպե, պատրաստի թխվածքը ստուգում ենք ատամի փայտիկով:

Հունական ընկույզը կտրել ոչ մեծ չափի, սալորաչիրը՝ միջին չափի, օգտագործել չամիչը:

1 կգ թթվասերին ավելացնել շաքարի փոշին, խառնել, հարել հարիչով 5 րոպե:

Պատրաստի խմորը կիսել 3 մասի:

Վերևի մասը կտրել ոչ մեծ շերտերի, ամեն շերտը բաժանել 2-2,5 սմ հաստությամբ ոչ մեծ քառակուսիների, դնել ափսեի մեջ:

Ներքևի շերտը դնել ափսեի վրա, վրան թթվասերով կրեմ քսել, ըստ ցանկության սալորաչիր ցանել, նաև հունական ընկույզ և չամիչ:

Դնել երկրորդ շերտը և նույնն անել:

Կտրտված մասնիկները թաթախել թթվասերով կրեմի մեջ և վրան գլխարկի պես դնել:

Կտորները լավ խմորի մեջ թաթախել, վրան ցանել սալորաչիրը, ընկույզը, չամիչն ու մնացած կտորները: Տորթը գլխարկի տեսք է ունենում:

Վրան կրեմ քսել այնպես, որ ամբողջ տորթի վրա առատ կրեմ լինի:

Տորթը դնել սառնարանը 1 ժամով:

Շոկոլադը և կարագը մանրացնում ենք ափսեի մեջ, դնում ենք միկրոալիքային վառարանը կամ ջրային գոլորշու վրա հալեցնում ենք, վրան ցանկացած ձևի գծեր անել:

Տորթը ևս 3 ժամով դնել սառնարանը, ավելի լավ է՝ ամբողջ գիշեր թողնել սառնարանում:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.06.18) | Հեղինակ: EnterTrain W Դիտումներ: 3734 | Տեգեր: «Պինչեր»., Աննման, Տորթ, բոլորին, համեղ, դրա, խենթացնում, համը | Վարկանիշ: 0.0/0