" />
close

Աղջիկները հաճախ անում են այս 5 սխալները և զարմանում ավելորդ քաշի համար




 

   


Դուք ամբողջ ուժով փորձում եք նիհարել, բայց ձեզ մոտ ոչինչ չի՞ ստացվում։ Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր անհաջողությունն այդ գործում կապված է գիշերային վատ սովորությունների հետ: Ահա 7 վատ սովորություն, որոնք դարձել են գիրանալու հիմնական պատճառ:

1․ Դուք չեք լվանում ատամներն ուտելիքից հետո
Սա կարող է տաօրինակ թվալ, բայց գիշերային սնունդը կարող է գիրանալու պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար անպայման լվացեք ատամները: Դա կարող է ձեզ հետ պահել նորից մի բան ուտելու ցանկությունից:

2․ Ընթրիքը ձեր՝ հաց ուտելու ամենասիրած ժամանակահատվածն է
Մարդկանց մեծ մասը համարում է, որ սննդի ընդունման գլխավոր ժամանակն ընթրիքն է, չնայած քնելուց առաջ հաց ուտելու դեպքում դուք ձեր օրգանիզմին ոչ մի շանս չեք թողնում այրելու կուտակված կալորիաները: Փորձեք ավելի քիչ սնունդ օգտագործել երեկոյան, դրա տեղը սնվեք ցերեկվա ժամերին:

3․ Դուք ալկոհոլային խմիչք եք օգտագորղում գիշերվա ժամերին
Շատերս սիրում ենք քնելուց առաջ 1-2 բաժակ գինի կամ այլ ալկոհոլ պարունակող խմիչք օգտագործել: Դա ծայրահեղ սխալ է: Ալկոհոլի մեջ եղած շաքարը շատ ավելի վնասակար է, քան սնունդը: Ճիշտ կլինի՝ հրաժարվեք այդ սովորությունից:

4․ Ձեր երեկոներն անցնում են բազմոցի վրա
Բոլորս սիրում ենք լավ ընթրիքից հետո պառկել հեռուստացույցի առաջ և ուղղակի ալիքները փոխել: Գիտնականները պարզել են, որ օրգանիզմի գիրանալու ամենաակտիվ ժամանակը հենց երեկոյան ընթրիքից հետո ընկած ժամանակահատվածն է: Օրգանիզմը չի ծախսում կալորիաները, և ճարպը սկսում է կուտակվել օրգանիզմում: Դրա փոխարեն փորձեք փոքր-ինչ քայլել դրսում: Դա շատ ավելի օգտակար է, քան հեռուստացույցի դիմաց պառկելը:

5․ Քնաբերի օգտագործում
Ճիշտ է, շատերը չեն կարողանում քնել առանց դեղահաբերի, սակայն դա նույնպես գիրանալու վտանգ է կրում իր մեջ: Բանն այն է, որ շատ դեղամիջոցներ իրենց մեջ պարունակում են մեծ քանակով գլյուկոզա կամ կարող են ախորժակ արթնացնել: Եթե ունեք գիրանալու հակման խնդիր, անպայման խորհրդակցեք բժիշկի հետ մինչ որևէ դեղ օգտագործելը:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (01.04.18) Դիտումներ: 2661 | Տեգեր: ՀԱՄԱՐ, սխալները, Այս, հաճախ, քաշի, Են, ավելորդ, զարմանում, անում, աղջիկները | Վարկանիշ: 0.0/0