close

8 պատճառ, թե ինչու ենք գիրանում




 

   

ՆԱԱՎ

1. Հիվանդությունները: 
 
Եթե նկատում եք, որ գիրանում եք առանց շատ ուտելու, ապա պետք է մտածել, որ գիրացման պատճառ կարող է լինել որոշակի հիվանդություներ: Դրանց թվին են պատկանում վահանձև գեղձի, մակերիկամների, երիկամների հիվանդությունները: 
 
2. Գենետիկական գործոն
 
Ավելորդ քաշի պատճառ կարող է հանդիսանել գենետիկական նախատրամադրվածություն: Այսինքը, եթե ընտանիքում կան գեր մարդիկ դա կարող է նշանակել, որ գիրանալու պատճառը ժառանգականությունն է: 
 
3. Սթրես
 
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել նաև սթրեսը: Սթրեսային պայմաններում օրգանիզմը խնայում է էներգիա, ուստի առաջանում է սովի զգացում: Այսպիսի պայմաններում մարդը սովորաբար ուտում է ավելի մեծ քանակությամբ սնունդ, քան կուտեր նորմայում: 
 
4. Սխալ սնվելը

Սխալ սնվելը կարող է պաճառ հանդիսանալ ավելորդ քաշի: Այս խնդիրը, ի տարբերություն հիվանդությունների հետևանքով առաջացած ավելորդ քաշի, հեշտությամբ կարող է լուծվել: Սխալ սնվելն իր մեջ ներառում է անտեղի, անօգուտ սննդի ընդունում: 
 
5. Հոգեբանական խնդիրներ
 
Սա գիրանալու ամենագլխավոր պատճառներից մեկն է համարվում: Ընդ որում 90 տոկոս դեպքերում գիրանալու պատճառը հոգեբանական է: Այս դեպքում խնդիր կարող է համարվել վախը, մեղքի զգացումը, հարազատների հետ խնդիրները և այլն: 

 
6. Նստակյաց կյանք

Երբ Ձեր աշխատանք ենթագրում է նստած դիրք մի քանի ժամ շարունակ և աշխատանքից հետո ոչ ակտիվ կենսակերպ, ապա կարելի է ավելորդ ճարպի կուտակման պատճառ համարել նստակյաց կյանքը: 
 
7. Դեղեր

Դրանք հիմնականում հորմոնալ խմբի դեղերն են, որոնք փոխում են օրգանիզմի հորմոնալ ֆոնը, որն էլ բերում է ճարպակալման: Իսկ հակահիստամինային դեղորայքը բացում է ախորժակը: 
 
8. Հղիություն ու ծննդաբերություն

Պատճառն այս դեպքում հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխությունն է:


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (26.01.18) | Հեղինակ: ՆԱԱՎ W Դիտումներ: 1701 | Տեգեր: ենք, Թե, գիրանում, ԻՆՉՈՒ, պատճառ | Վարկանիշ: 0.0/0