close

7 մթերք, որոնց հետ չի կարելի ալկոհոլ օգտագործել





 

   


Կան որոշ մթերքներ, որոնք ալկոհոլի հետ օգտագործել ոչ մի դեպքում չի կարելի։ Իմանալով այդ մթերքների ցանկը՝ կարող է զարմանաք, քանի որ շատերն են դրանք ու ալկոհոլը միասին օգտագործում։

Կրեմով տորթեր, թխվածքներ

Միշտ հիշեք՝ ալկոհոլն ու քաղցրը թշնամիներ են։ Այս երկուսի համադրության առաջացրած թույնը օրգանիզմի համար չափազանց է։

Շոկոլադ

Շոկոլադի ու ալկոհոլի համադրությունը ծանր է ազդում ենթաստամոքսային գեղձի վրա։ Հետեւաբար, մոռացեք շոկոլադի ու կոնյակի համատեղ երեկոները։

Թարմ պոմիդոր

Թունդ խմիչքները, հատկապես՝ օղին, թարմ պոմիդորի հետ վտանգավոր է, այն կարող է քայքայել ստամոքսը։

Յուղոտ, տապակած միս

Յուղոտ, տապակած մսի ու ալկոհոլի առաջացրած ծանրաբեռնվածությունը սարսափելի է ստամոքսի ու լյարդի համար, բացի այդ՝ յուղը երկարացնում է սպիրտի ազդեցությունը։

Կծու

Որքան էլ զարմանալի թվա, կծուն կրկնակիացնում է ալկոհոլի ազդեցությունը։

Մարինացված վարունգ

Ի տարբերություն սովորական թթու վարունգի՝ մարինացված վարունգը ալկոհոլի հետ կրկնակի ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամների ու լյարդի վրա։

Խաղող, ձմերուկ, սեխ

Այս մրգերի հետ ալկոհոլը աղիներում կարող է իսկական ռումբ պայթեցնել՝ այլեւս զուգարանի մի քանի ժամ դուրս չգաք։

Ինչը որի հետ

Գինու հետ սազական է պանիրը, օղու հետ՝ թթուն, խաշած միսը, կարտոֆիլը։


7 մթերք, որոնց հետ չի կարելի ալկոհոլ օգտագործել թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (23.07.18) Դիտումներ: 2096 | Տեգեր: հետ, ալկոհոլ, չի, օգտագործել, մթերք, կարելի, որոնց | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика