close

5 կենցաղային աշխատանք, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է





 

   

Entertrain

Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ։ Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելու:

Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:
 

Լոգասենյակի մաքրություն

Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է հղիներին: Առհասարակ, հղիները պետք շարժվեն հետևյալ կարգախոսով. փախչել այնտեղից, որտեղ հաճելի չի բուրում:

Փոշեկուլով մաքրությունը

Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Այն գործողությունները, որոնց ընթացքում դուք կռանում եք, վնասակար են:

Լվացք

Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը:

Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն: Կռանալիս և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելիս մեջքի լարվածություն է առաջանում:

Ընտանի կենդանիների խնամք

Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:

Ծանր իրեր բարձրացնելը

Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը. ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ անհարկի ծանրաբեռնվածություն է: Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել:

Առաստաղի և վարագույրների մաքրություն

Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:




5 կենցաղային աշխատանք, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (01.08.18) | Հեղինակ: Entertrain W Դիտումներ: 2662 | Տեգեր: հղիներին, աշխատանք, Կենցաղային, կտրականապես, զբաղվել, որոնցով, արգելվում | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика