close

14 վաղ ախտանշան՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձր լինելու մասին




 

   


Շարունակական քաղցի զգացումը, ցածր կալորիաների օգտագործման արդյունքում ավելորդ կիլոգրամների ձեռք բերումը, մարսողական խնդիրների առաջացումը կարող է  խոսել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին:

Շատերը սխալմամբ կարծում են, որ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը բնորոշ է միայն շաքարային դիաբետով տառապող մարդկանց: Իրականում շաքարի մակարդակը կարող է արյան մեջ բարձրանալ որոշակի մթերքների օգտագործման արդյունքում: Հատկապես վտանգավոր է համարվում շաքարի աճող մակարդակը, որը կարող է նման վիճակում մնալ երկար ժամանակ: Դա  կարող է հանգեցնել շաքարային դիաբետի և առողջության հետ կապված մի շարք այլ խնդիրների առաջացման:

Արյան մեջ շաքարի բարձրացման  մասին տեղեկացված լինելը կօգնի յուրաքանչյուր մարդու ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք թույլ կտան շաքարը պահել նորմայի սահմանում:

Որոնք են  արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման  պատճառները.

Դրանք կարող են մի քանիսը լինել

• Վատ սննդակարգ

• Կանոնավոր ֆիզիկական վարժությունների բացակայություն

• Սթրես

• Առողջության հետ կապված որոշակի խնդիրներ

• Որոշ դեղամիջոցների ընդունում


Ինչպիսին են արյան մեջ շաքարի բարձր մակարդակը  բնութագրող ախտանշանները

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը միշտ չէ, որ խոսում է շաքարային դիաբետի առկայության մասին: Դա ընդամենը շաքարային դիաբետի ախտանշաններից մեկն է: Իրականում, արյան մեջ նորմայից ավել շաքարի քանակություն ունեցող մարդը (հիպերգլիկեմիայի ) կարող է ոչ մի ախտանշաններ չզգալ:

Այնուամենայնիվ այս ախտանշանների առկայությունը կարող է վկայել  շաքարի բարձր մակարդակի մասին


• Ծարվի ուժգին զգացում

• Բերանում չորություն

• Քաղցի մշտական զգացում

• Հաճախակի միզարձակում, այդ թվում նաև գիշերվա ընթացքում

• Մաշկի չորություն ու քոր

• Օրվա ընթացքում հոգանծության առաջացում

• Ուշադրության, կոնցենտրացիայի հետ կապված  բարդություններ

• Քաշի արագ ավելացում

• Ընթացիկ վարակներ

• Աղոտ տեսողություն

• Իմպոտենցիա

• Վերքերի ու կտրվածքների դանդաղ ապաքինում

• Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ

• Ստամոքսի հետ կապված խնդիրներ


Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի ախտանշանների առկայության դեպքում հարկավորէ օգտագործել ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ

Ածխաջրերի պարունակությամբ մթերքների օգտագործումից հետո, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է: Այդ ամենին ի պատասխան, առողջ մարդու օրգանիզմն արտադրում է որոշակի քանակությամբ ինսուլին, որը պատասխանատու է այդ շաքարը էներգիայի փոխակերպման համար:

Արագությունը, որով սննդամթերքը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կոչվում է գլիկեմիկ ինդեքս(ԳԻ): Գլիկեմիկ ինդեքսի սանդղակը բաղկացած է 100 միավորից, որտեղ 0-ն նվազագույնն է, իսկ 100-ը՝ առավելագույնը: Որքան ավելի բարձր է այդ ինդեքսը, այնքան ավելի արագ է մթերքը յուրացվում:

Բարձր գլիկեմիկ ինդեքսով սնունդն արագ է մարսվում և յուրացվում, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի շոշափելի տատանումների: Իսկ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքները օրգանիզմի կողմից դանդաղ են մարսվում և յուրացվում, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի աստիճանաբար բարձրացմանը:

Նախընտրելի են ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքները, քանի որ նման ինդեքսով մթերքների ածխաջրերը էներգիայի են վերածվում հավասարաչափ և մենք հասցնում ենք  այն ծախսել։ Իսկ բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքները, ընդհակառակը՝ շատ արագ են յուրացվում, իսկ օրգանիզմը նրանց մի մասից ձեևավորում է էներգիա, իսկ մյուս մասը կուտակում է ճարպի տեսքով:

Գլիկեմիկ ինդեքսով մթերքների ցուցակը

Արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման առաջին քայլը կարող է համարվել  բարձր ԳԻ մակարդակով մթերքների փոխարինումը  ցածր ԳԻ-ով մթերքներով:

Ձեզ ենք ներկայացնում բարձր, չափավոր և ցածր գլիկեմիկ ինդեքսի նշանակությամբ մթերքները:

Բարձր գլիկեմիկ ինդեքս =70 +(դադարել օգտագործել)

Միջին գլիկեմիկ ինդեքս= 55–69 +(օգտագործել զգուշությամբ)

Ցածր գլիկեմիկ ինդեքս= 0–54(օգտագործել առավելագույն կերպով)


Աղբյուր՝ marketium.ru


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.02.18) Դիտումներ: 1810 | Տեգեր: մեջ, շաքարի, Վաղ, բարձր, մասին, Արյան, լինելու, ախտանշան՝, 14, մակարդակի | Վարկանիշ: 0.0/0