Ընկույզը՝ թույլ առողջությունը վերականգնելու միջոց

 
Ընկույզով և լոբով կերակրատեսակ: Անհրաժեշտ է. 1 բաժակ լոբի, 500 գ ընկույզի միջուկ, 75 գ կանաչ սոխ կամ 1 գլուխ սոխ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Լոբին մաքրել, լավանալ, սառը ջուր ավելացնել, եփել: Սոխը աղալ, ավելացնել լոբուն, խառնել, թողնել եռա: Այնուհետև ավելացնել ընկույզի ծեծած միջուկը, աղ ու պղպեղ անել: Լավ խառնել, լցնել ճենապակյա խոր ամանի մեջ, կտրատած կանաչի ավելացնել և մատուցել: Կարելի է մատուցել թե' տաք, թե' սառը վիճակում:
Ընկույզով և խնձորով աղանդեր: Անհրաժեշտ է. 3 խնձոր, 1 բաժակ մանր կտրատած ընկույզ, 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, կես կիտրոն, 2 թեյի գդալ թթվասեր, 1 ճաշի գդալ շաքարավազ: Վարսակի փաթիլները 2 ժամ թողնել ջրում: Խնձորներն անցկացնել քերիչով: 2 ճաշի գդալ քերած խնձորը, կտրատած (կամ ծեծած) ընկույզը, թրջած և քամած վարսակի փաթիլները խառնել: Կիտրոնը քամել: Կիտրոնի հյութը, թթվասերը և շաքարավազն ավելացնելն աղանդերին, լավ խառնել: Այս աղանդերը հարուստ է վիտամիններով, շատ սննդարար է և օգտակար:
Ընկույզը՝ թույլ առողջությունը վերականգնելու միջոց թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/8ebdbd71f331-1-.jpg