close

Խոլեստերինի կատարյալ մաքրում 5 բնական միջոցներով




 

   


Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացմանը նպաստում է անառողջ սննդակարգը, նստակյաց կենսակերպը։ Օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում է, իսկ ավելորդ կալորիաները մնում են ճարպի և խոլեսթերինի տեսքով։ 

Steptohealth ru-ն գրում է, որ խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ կարելի է պայքարել տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ։ Հաշվի առեք, որ խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հետևաբար՝ այն չի կարելի անուշադրության մատնել։

Վարսակի ջուր։ Վարսակը հարուստ է բջջանյութով, որն օգնում է պայքարել խոլեսթերինի ավելորդ մակարդակի դեմ՝ այն հեռացնելով անոթներից։

Բաղադրիչներ.

1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 200 գրամ,
12 բաժակ ջուր՝ 3 լիտր,
դարչինի մեկ փայտիկ։

Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրն ու խառնեք։ Մնացած ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք հարած վարսակը, եռացրեք խառնուրդը։ Եռալուց հետո անջատեք կրակը, դարչին ավելացրեք։ Ֆիլտրեք խառնուրդը, ստացված ջուրը խմեք։ Պահպանեք սառնարանում, օրվա ընթացքում խմեք մինչև 1 լիտր։

Կաղամբի ջուր։ Այս դեպքում ևս կարևոր է բջջանյութի առկայությունը։

Բաղադրիչներ. կես կաղամբ, 12 բաժակ ջուր՝ 3 լիտր։

Պատրաստման եղանակը. 

եռացրեք ջուրը, կաղամբը դրեք դրա մեջ։ Թողեք ջուրը եռա 5-12 րոպե։ Անջատեք կրակը, ֆիլտրեք թուրմը, լցրեք ապակե տարայի մեջ։ Պահեք սառնարանում, խմեք սառը վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք օգտագործել մինչև 1 լիտր։

Կանկարի թուրմ

Բաղադրիչներ. 8 բաժակ ջուր՝ 2 լիտր, 2 կանկար։

Պատրաստման եղանակը. ջուրը եռացրեք, կանկարը լցրեք ջրի մեջ, թողեք թրմվի 15 րոպե։ Ֆիլտրեք ըմպելիքը, պահեք սառնարանում։ Օրվա ընթացքում խմեք, բայց 1 լիտրից ոչ ավելի։

Ձիթապտղի յուղ։ Առողջ ճարպերը, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը։ Այս բաղադրիչները պարունակում է ձիթապտղի յուղը։ Բացի ձիթապտղի յուղից՝ կարող եք սննդակարգ ներառել ավոկադո և ձուկ։

Գազարով ու սպանախով հյութ

Բաղադրիչներ. 3 գազար, 2 ճյյուղ սպանախ։

Պատրաստման եղանակը. գազարը մանր կտրատեք։ Կտրատեք սպանախը։ Բաղադրիչները խառնեք բլենդերում՝ մի փոքր ջուր ավելացնելով։ Խմեք սա ամեն անգամ սնվելուց առաջ։


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (01.04.18) Դիտումներ: 1249 | Տեգեր: միջոցներով, Բնական, կատարյալ, խոլեստերինի, մաքրում | Վարկանիշ: 0.0/0