close

Սովորեցրե՛ք ձեր երեխաներին խելամիտ ծախսել





 

   



Երեխաներին բազմաթիվ հմտություններ են սովորեցնում` հաղորդակցվել շրջապատի հետ, հետևել պատշաճ վարվեցողությանը, պաշտպանել սեփական անձը, լավ սովորել և յուրացնել օգտակար սովորույթներ, բայց շատ հազվադեպ են պատմում նրանց դրամի մասին:

Դրամը մի բան է, որը կուղեկցի նրանց ամբողջ կյանքում, երբ չափահաս դառնան և ապրեն ինքնուրույն կյանքով:  Դրամը շատ կարևոր կենսական գործոն է, ուստի անհրաժեշտ է երեխաներին մանկուց սովորեցնել  խնայողության և բյուջե կազմելու հիմունքները:

Հաղորդակից դարձրեք ձեր երեխաներին ընտանեկան բյուջեն կազմելու գործընթացին: Թող իմանան, թե ինչքան գումար եք ստանում, կամ էլ պայմանական համեմատություններով բացատրեք նրանց, թե ինչ արժեք ունի ձեր ստացած գումարը: Պատմե՛ք, թե ինչքան գումար է ծախսվում ամեն ամիս և ինչքան է խնայվում: Եթե դուք խելամիտ եք տնօրինում ստացած գումարը, ապա երեխաները, հավանաբար, օրինակ կվերցնեն ձեզնից, իսկ եթե անկազմակերպ եք ծախսում` անգամ չիմանալով, թե որքան գումար կա ձեռքի տակ, ամենայն հավանականությամբ երեխաներն էլ հետագայում կվերցնեն ձեր այդ բացասական գիծը: Այն, թե որքան եք ծախսում, պարզ կդարձնի նրանց համար, թե ինչքան գումար եք ստանում և որքան Չպետք է ծախսեք:

Եթե օգտվում եք վարկային քարտերից, ապա մուծեք համապատասխան վճարը անմիջապես, երբ գալիս են հաշիվները և պատմեք երեխաներին ձեր գործողությունների մասին: Այդ կերպ նրանք պատկերացում կկազմեն կրեդիտ-քարտի մասին, ինչպես նաև կհասկանան, որ յուրաքանչյուր վարձ կամ ապառիկ գնման վճարում պետք է մուծել ժամանակին, որպեսզի հետագայում բազմաբնույթ ֆինանսական խնդիրներ չծագեն: Բացատրեք նրանց` ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, ինչի համար են դրանք, որոնք են դրանց քարտերի տարբերությունները: Կարող եք նաև ցույց տալ ձեր ֆինանսական գրառումները, եթե հաշվառում եք դրանք` կարևորելով առաջնային և ոչ առաջնային ծախսերի տարբերակումը:

Այնուհետև հնարավորություն տվեք երեխաներին տնօրինել սեփական գումարը: Եթե նրանց «գրպանի ծախս» եք տալիս, թույլ տվեք  գնել ինչ ուզում են: Եթե երեխաները Ձեզնից ավելի շատ գումար խնդրեն որոշակի իր գնելու համար, ապա` դրամը տալու դեպքում պահանջեք, որ այդ գումարից որոշ մասը մի կողմ դնեն ամենօրյա «գրպանի ծախսերի» համար և նոր միայն ձեռք բերեն իրենց ցանկացածը: Դա կսովորեցնի նրանց խնայողություն կատարել և չստանալ կյանքում ամեն ինչ հեշտ և ձրի:
Եթե զավակը համեմատաբար մեծ է և աշխատում է օրվա որոշակի մասը, լավ կլինի հաշիվ բացել որևէ բանկում, որտեղ ամեն ամիս թեկուզև  խորհրդանշական գումար կմուծի և տոկոսներ կստանա:

Սովորեցրեք համեմատություն կատարել գնում կատարելուց առաջ, թող գիտակցեն, որ պետք չէ շտապել ձեռք բերել որևէ բան, քանի որ այն, ինչ ցանկանում էին ձեռք բերել որոշակի գնով այս խանութում, շատ հնարավոր է` ավելի էժան լինի երկրորդում:
 Եթե ձեր զավակը հայտնվի նյութապես դժվար իրավիճակում, օգնե՛ք նրան, բայց անպայման նրա գիտակցության մեջ ամրապնդե՛ք պարտքի զգացումը, այլապես նա կսովորի ամեն ինչ անվարձահատույց ստանալ, ինչը նրան անպատասխանատու կդարձնի` բարդություններ առաջացնելով հետագայում:




Սովորեցրե՛ք ձեր երեխաներին խելամիտ ծախսել թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (23.01.13) Դիտումներ: 3505 | Տեգեր: երեխաների հոգեբանություն, Ընտանեկան բյուջե | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика