close

Քո ոտքերին դա դուր կգա




 

   


Կյանքն իր պայմաններն Է թելադրում: Անկախ տարվա եղանակից՝ կլոր տարին ճամփորդում ես, շոգեբաղնիք ես գնում, լողավազան: Ամեն կին պիտի հետևի այս նշանաբանին. «Հարթ մաշկ, կլոր տարին»: Ինչպե՞ս:
 
Քո ոտքերին դա դուր կգա

Ֆոտոէպիլյացիան որոշակի երկարության ալիքի ազդեցությունն է մազի պիգմենտի վրա: Առաջացած ջերմությունը քայքայում է մազարմատը: Մազերի աճը կախված Է հորմոնների մակարդակից: Եթե նման խնդիրներ կան, նաև հարկ Է բուժվել: Ֆոտոէպիլյացիայից հետո կարող է լինել այրող ցավ, ծակոցներ: Համակարգիչը մաշկի ու մազերի գույնից կախված ընտրում է լույսի ուժգնությունը, մազերը կարճացնում են (1.5 մմ-ից ոչ պակաս), հետո մաշկին քսում են լուսաթափանց սառեցնող դոնդող: Հատուկ ակնոցների շնորհիվ աչքերը չեն ծանրաբեռնվում: Շատ մեծ հատվածները միանգամից չեն մշակում, ինքնազգացողությունը կարող է վատթարանալ: Արդյունքը կախված է մազերի, մաշկի որակից: Ամենաքիչը 5-6 սեանսից կարող եք մոռանալ մազերի մասին: Այդ ընթացքում պիտի հրաժարվեք լողավազանից, արևահարումից, տաք ցնցուղից:

Կարելի է նաև մազերը հեռացնել մոմանյութով:
էլեկտրաէպիլյացիան ցավոտ և երկարատեւ գործընթաց է: Էլեկտրական իմպուլսն ազդում է մազարմատի վրա: Մաշկի վրա փոքրիկ վերքեր են առաջանում, որոնք անցնում են: Սի քանի շաբաթ անց նոր սազեր են աճում այլ մազարմատներից: Առավելությանն այն է, որ որոշ քանակի սեանսներից հետո դուք այս խնդիրն այլևս չեք ունենա:
Սայրը ժամանակով ստուգված միջոց է: Հատուկ փրփուր գործածելիս մաշկը չի գրգռվում, սակայն գործողությունը պետք է մեկ-երկու օրը մեկ կրկնել:

Լազերային մազահեռացումը շատ աշխատատար չէ: ճառագայթը ներգործում է մաշկի մի հատվածի վրա: Ցավ չի լինում, բայց այրվածք կամ բորբոքում՝ հնարավոր Է: Դիմահարդարները չեն սիրում «ընդմիշտ» բառը: Ավելորդ մազերը վերացնելը ժամանակ է պահանջում:

Ի դեպ, ֆոտոէպիլյացիան հեռացնում է ոսկեգույն, բաց մազերը, լազերը՝ սև և մուգ շագանակագույն: Հակացուցված են արյան հիվանդությունների, խրոնիկ դերմատոզների, հղիության, շաքարախտի դեպքում:

Մեղրի ու բույսերի խառնուրդը ոչ միայն մազերն են հեռացնում, այլև փափկացնում և խոնավացնում Է մաշկը, որովհետև այն պարունակում է միկրոտարրեր և վիտամիններ:
Եթե սրահ այցելելը հարմար չէ, ստիպված ես բավարարվել ձեռքի տակ եղած միջոցներով: Մազահեռացնող փրփուրը կամ քսուքը արագ լուծում է հարցը, թեև արդյունքը կարճատև է լինում: Բացի դրանից, եթե քսուքը մաշկի վրա մնում է հարկ եղածից մեկ րոպե ավելի, մաշկը բորբոքվում է: Դրա համար անպայման կարդա միջոցի հետ դրվող ցուցումները և դադարիր այն օգտագործել ալերգիայի առաջին իսկ նշաններից հետո:

էպիլյատորները մեծ առավելություն ունեն՝ մազերը հեռացվում են երկար ժամանակով: ճիշտ է, ընթացքը բավականին ցավոտ է, դրա համար էլ այս սարքերն ունենում են մերսող, սառեցնող մասեր:

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (08.09.14) Դիտումներ: 2363 | Տեգեր: առողջարան, միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0