menu
person

Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 5

 


 

   

 
«Մարդն ընկճվում է արտաքին հանգամանքների ու պայմանների արդյունքում, որոնց վրա ազդել չի կարող»:
 
Իրականում 100-ից 99 դեպքում մարդն ընկճվում ու անհանգստանում է ոչ թե կյանքի այս կամ այն հանգամանքից, այլ նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում իր համար:  Թեև ազդել արտաքին զանազան հանգամանքների վրա մենք կարող ենք միայն չնչին չափով, բայց տիրապետել վերլուծությանը, թե ինչպես պետք է ընդունել դրանք, կարող ենք: Օրինակ` կորցնելով դրամապանակը` դուք կարող է  շատ տխրեք ու դուրս գաք հավասարակշռությունից, թեև, ըստ էության, կորուստն այդքան էլ անդառնալի չէ, իսկ դեպքը ձեր կյանքին վտանգով չի սպառնում:
 
Ծանր տանելով եղածը` դուք ընդամենը չափազանցնում եք դրա հետևանքը և խորացնում դրությունը: Փաստորեն մենք ինքներս ենք վնասում  մեզ` այդպես ընդունելով կատարվածը: Խելամիտ մոտեցման դեպքում այդպիսի իրադարձությունը չպետք է սթրես առաջացնի: Այսպիսի մոտեցման Ճշմարտացիությունը ապացուցվում է նրանով, թե ինչպես ենք պահում մեզ, երբ նման դեպք պատահում է այլ որևէ անձի հետ. ասում ենք` «Այ, եթե իմ ամենամեծ խնդիրը դա լիներ»: Այս ճշմարտությունը չպետք է մոռանալ, երբ անհաջողությունների ենք հանդիպում:

1111



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր



Աղբյուրը: http://s018.radikal.ru/i512/1306/0f/b5d65e229d0c.jpg

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (09.07.13) W
Դիտումներ: 1433 | Տեգեր: հոգեբանություն, Աշխատող խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *