Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

Կաթ: Տարիքի հետ կալցիումի պակասն օրգանիզմում մեծանում է, հետևաբար ամենօրյա սննդակարգում պարտադիր են այն մթեքները, որոնք հարուստ են կալցիումով: Դրանց շարքում առաջատարներից է կաթը: Օրական 1-2 բաժակ անյուղ կաթը կօգնի լրացնել օրգանիզմում կալցիումի պակասը, ինչը չափազանց կարևոր է ոսկորների ամրության համար: Կովի կաթը հատկապես օգտակար է դաշտանադադարի փուլում գտնվող կանանց և ոսկրային հիվանդությունների դեպքում: Եթե կաթ չեք սիրում, այն փոխարինեք այլ կաթնամթերքով` անյուղ յոգուրտով, պանրով, ինչպես նաև կալցիումով հարուստ մրգերով:
Սպանախ: Սպանախը երկաթի, C, A և K վիտամինների հարուստ աղբյուր է: Հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանվել սրտի և ուղեղի կաթվածից, ուղիղ աղիքի քաղցկեղից: Ինչպես ձուն` սպանախը հարուստ է լյուտեինով, որը չափազանց օգտակար է աչքերի համար: Նրանց, ովքեր տեսողության հետ խնդիրներ ունեն, խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշին ձու և սպանախ ուտել:
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/93a0eb84cc8c-1-.jpg