Տիբեթյան բուժակները բուսական աշխարհի թագուհին են համարում մորին` իր անգնահատելի բուժիչ հատկությունների համար: Անտառային մորին իր օգտակար նյութերի բազմազանությամբ գերազանցում է բոլոր հատապտուղներին: Օրինակ, մորու բաղադրության մեջ ավելի շատ երկաթ կա, քան հապալասի, նարնջի և թուզի մեջ: Բացի այդ` մորին հարուստ է շաքարով, օրգանական թթուներով, ֆոսֆորով, C, B, E վիտամիններով, կարոտինով, եթերայուղով և այլն: Մորին խթանում է արյունատար անոթների աշխատանքը, վահանգեղձում կարգավորում յոդի պարունակությունը, օրգանիզմը մաքրում թունավոր նյութերից ու խոլեստերինի ավելցուկից: Մորու թարմ պտուղների հյութը խորհուրդ է տրվում քաղցած ժամանակ խմել ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: Այն օգտակար է արյան զարկերակային բարձր ճնշումն իջեցնելու համար: Թարմ հյութը նաև օգնում է վերացնել կորյակները, ցանը և պեպենները: Իսկ թարմ կամ չորացրած տերևները դնում են թարախային վերքերին: Սրտի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործվում են մորու ծաղիկներից պատրաստած թուրմը, որի համար 1 թեյի գդալ ծաղիկներին ավելացնում են 250 մլ եռջուր և թրմում 6 ժամ: Ընդունում են օրը 4-6 անգամ` 1-2-ական գդալ: 

" />
close

Մորին` հատապտուղների թագուհի

erkusov.com

Մորին` հատապտուղների թագուհի թեմայով այլ հոդվածներ

Տարածել...
 
Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/xmtz69-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (22.10.12) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 4160 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика