close

Մի քանի կարևոր կանոններ հղի կանանց համար




 

   


Քնեք: Պետք է քնեք առնվազն 9 ժամ: Եթե չեք աշխատում, ապա փորձեք օրվա ընթացքում մի փոքր ժամանակ գտնել և քնել ցերեկվա ժամերին: Արթնանալուց հետո փորձեք կտրուկ վեր չկենալ անկողնուց: Եթե մեջքի վրա եք պառկած, ապա զգույշ վեր բարձրացեք: Աշխատեք ձեռքերը վեր չբարձրացնել: Դա հղիների համար վտանգավոր է:

Զբաղվեք սպորտով: Եթե դուք  մարզված եք, ապա ֆիզիկական վարծությունները ձեզ համար կրկնակի օգտակար կարող են լինել: Խորհրդակցեք բժշկի հետ և ընտրեք ավելի անվտանգ սպորտաձև, օրինակ լողը: Խուրհուրդ է տրվում որովայնի վրա չլողալ, լողացեք մեջքի վրա : Ամեն օր նվազագույնը 30 րոպե զբոսնեք: Երկար ու կանոնավոր զբոսանքը  ամրացնում է որովայնի մկանները, լավացնում արյան շրջանառությունը, ավելի շատ թթվածին կստանաք, որը նաև շատ անհրաժեշտ է ձեր փոքրիկին: Ընտրեք հարմար կոշիկներ, որի բարձրությունը չպետք է գերազանցի 3 սանտիմետրը:  Պետք է հիշել, որ չի կարելի քայլել այնքան, որ ուժերը սպառեք, ընդհակառակը քայլեք այնքան, որ վերադառնաք բարձր տրամադրությամբ:

Մի ծխեք: Եթե ծխում եք, ապա հղիությունն ամենահարմար առիթն այդ վատ սովորությունից հրաժարվելու համար: Ծխող կանանց  երեխաները ժամանակից շուտ են ծնվում և լինում են թերքաշ: Բացի այդ ծուխը նրանց մաշկի ամենամեծ թշնամին է:

Աշխատեք չճամփորդել: Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, ովքեր հաճախ են ճամփորդում, ծննդաբերում են ժամանակից շուտ:  Կարևոր է գոնե ճամփորդելիս, երկար ճանապարհ գնալիս ապահոված լինել հարմարավետությամբ: Մենքենայում կամ ինքնաթիռում ձեզ հետ բարձ վերցրեք մեջքի ետևում հարմարացնելու համար: Ընդհանրապես մեքենայով երկար ճանապարհ գնալիս աշխատեք որոշակի ճամանակ անց իջնել ու մի քիչ քայլել:

Հետևեք ատամներին: Հորմոնալ փոփոխությունները, որոնք ունենում է հղի կինը վատ է անդրադառնում լնդերի վրա և առաջանում է կարիես: Ատամները առավել հաճախ վնասում է կտրուկ փոխվող ջերմաստիճանի շնորհիվ, օրինակ տաք  կերակուրից հետո սառը ջուր խմելը: Ատամները մաքրելիս լինդերի շրջանում կարող եք նկատել արյունահոսություն: Այս ամենից խուսափելու համար նախօրոք ցանկալի է դիմել ատամնաբույժի: Սակայն ատամնաբույժի բուժումը ստանալուց առաջ խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ:Ատամները մաքրեք օրվա ընթացքում 3 անգամ, հաճախ ողողումներ արեք:

Օրվա որոշակի հատված նվիրեք ինքներդ ձեզ:  Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Սա լավագույն միջոցն է հոգեբանական որոշ խնդիրներ մոռանալուև լավ տրամադրություն ունենալու  համար:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (01.05.18) Դիտումներ: 1477 | Տեգեր: Մի, Կանանց, Հղի, ՀԱՄԱՐ, կանոններ, կարևոր, քանի | Վարկանիշ: 0.0/0