close

Մատանիների գաղտնիքը. ինչպե՞ս կրել այս զարդը, որ այն հաջողություն բերի




 

   


 
 

Մատանին ոչ միայն կարգավիճակի, ճաշակի և գեղեցկության ցուցանիշ է, այն նաև պաշտպանիչ վահան է: Եթե նույնիսկ ձեր մատին փայլում է հասարակ մատանի, այն կարող է պաշտպանել ձեզ դժվար պահերին:

Այն մասին, որ մատանիներն ու թևնոցներն օգնում են պաշտպանվել օտար ազդեցությունից, գիտեին դեռ հին ժամանակներում:

Մատանիները, նախ և առաջ, պաշտպանում են մեզ օտար, բացասական էներգիայից: Եվ հենց դրանով օգնում են պահպանել ամբողջականությունն ու առողջությունը:

Աստղաբաններն ու հիրոմանտները պնդում են, որ ձեռքի յուրաքանչյուր մատ կապված է որևէ հատուկ մոլորակի և տարերքի հետ:

Եթե մատանին ճիշտ մատին կրեք, ապա այն ձեզ կպաշտպանի ամբողջ կյանքի ընթացքում:

1. Մատանին բթամատին կրելիս՝ ակտիվացնում եք աշխարհի զգայական ընկալումը: Բացի այդ, սա գումար է գրավում:

2. Մատանին ցուցամատին կրելով՝ ակտիվացնում եք Յուպիտերին ու իշխանության տարերքը: Սա վստահություն է շնորհում և օգնում է հասնել նպատակներին:

3. Միջնամատը (հողի տարերք, մոլորակը՝ Սատուրն) պատասխանատու է ցեղի հիշողության համար: Միջնամատին խորհուրդ է տրվում կրել այն մատանին, որը ձեզ է անցել ձեր նախնիներից: Նման մատանին մարդուն ավելի ուժեղ է դարձնում, նա կապ է ձեռք բերում իր նախնիների հետ: Երեխաներին անպայման պետք է մատանիներ նվիրել, անկախ նրանից՝ աղջի՞կ է, թե՞ տղա: Այս մատանին կօգնի իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

4. Մատնեմատին (օդի տարերք, մոլորակը՝ Արեգակ) դրված մատանին ոգեշնչում է, ակտիվացնում է ստեղծագործ էներգիան, օգնում է շփման մեջ: Իսկ եթե մատնեմատին կրեք այն մատանին, որը ձեզ է նվիրել շատ մոտ անձնավորություն, այն կօգնի լավացնել անձնական հարաբերությունները:

5. Ճկույթին (ջրի տարերք, մոլորակը՝ Մերկուրի) դրված մատանին կուժեղացնի էմոցիոնալ դաշտն ու կօգնի ճիշտ կապեր հաստատել:
 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (25.08.16) Դիտումներ: 2271 | Տեգեր: Այն, կրել, Մատանիների, Այս, հաջողություն, բերի, Ինչպե՞ս, գաղտնիքը., զարդը, որ | Վարկանիշ: 0.0/0