close

Կպչուն ժապավենի օգտագործման 9 ոչ սովորական եղանակներ




 

   


Կպչուն ժապավենը գրասենյակային զարմանալի իր է, որ կարող է տարբեր կիրառություններ ունենալ՝ կախված այն օգտագործողի երևակայությունից: Ներկայացնում ենք կպչուն ժապավենի օգտագործման 9 յուրահատուկ գաղափարներ:

1. Մաքրիր ստեղնաշարը

Երբ ոչ մի կերպ հնարավոր չի լինում ստեղների արանքներում հայտնված փշրանքները մաքրել, օգնության է գալիս կպչուն ժապավենը: Ընդամենը պետք է կպչուն երեսը սահեցնելով տանել ստեղների արանքով:


2. Մաքրիր հագուստը

Հագուստի մաքրման կպչուն պտտագլաններին կարող է փոխարինել լայն կպչուն ժապավենը:


3. Կոշտուկների առաջացման կանխում

Նոր կոշիկները միշտ էլ նախքան մեր ոտքերին հարմարվելը կոշտուկներ կարող են առաջացնել ոտնաթաթի տարբեր հատվածներում: Դրանցից խուսափելու համար այդ հատվածերին կպչուն ժապավեն ամրացրեք:



4. Հավաքիր ջարդված ապակու փշուրները

Ջարդված ապակու փշուրները հեշտությամբ կարելի է հավաքել ժապավենի կպչուն մակերեսով:


5. Հավաքիր թափված սնդիկը

Թափված սնդիկը շատ վտանգավոր է առողջության համար, հատակից այն ամբողջովին հավաքելու համար օգտագործեք ժապավենի կպչուն մակերեսը:


6. Կոշիկի քուղերի նորոգում

Եթե կոշիկի քուղերի ծայրերը մաշվել են, դրանք կարելի է փոխարինել կպչուն ժապավենով:


7. Պլաստիկ քարտերի պահպանում

Պլաստիկ քարտերի մագնիսային ժապավենը հաճախ վնասվում է, և քարտը գործածությունից դուրս է մնում: Կարելի է քարտի մագնիսային շերտի վրա կպչուն ժապավեն փակցնել, և այն երկար կծառայի ձեզ:


8. Հեռացրու սոսնձի հետքերը

Ցանկացած տարայի վրայից պիտակը հեռացնելուց հետո սոսնձի հետքը վերացնելու համար օգտագործեք կպչուն ժապավեն:


9. Առանձնացրու խճճված լարերը

Միմյանց խառնված լարերը կարելի է առանձնացնել և խմբավորել կպչուն ժապավենով:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (27.08.20) Դիտումներ: 266 | Տեգեր: սովորական, ժապավենի, օգտագործման, Ոչ, Կպչուն, եղանակներ | Վարկանիշ: 0.0/0