close

Ինչպես մաքրել այրված արդուկը




 

   


Արդուկ անելը այնքան էլ հաճելի գործ չէ, սակայն այն կարող է դառնալ առավել տհաճ, երբ արդուկի տակն այրվում է։ 

Արդուկի տակի այրվածքը մաքրելու համար կան մի քանի տարբերակներ, որոնցից է աղը։

Արդուկի սեղանի վրա առաջին հերթին պետք է դնել ոչ պիտանի կտոր, ապա վրան լցնել մի քանի գդալ աղ։ Միացել արդուկը և հենց որ տաքանա, արդուկը դնել աղի վրա ու արդուկել կտորը։ Երբ արդեն արդուկի տակը մաքրվել է, անջատել այն ու սրբել խոնավ կտրով։

Արդուկը մաքրելու լավ տարբերակ է նաև ջրածի պերօքսիդը։ Անհրաժեշտ է արդուկը տաքացնել, ապա կտորը թրջել ջրածնի պերօքսիդի մեջ և արդուկել այն՝ մինչև արդուկը կմաքրվի։

Life.panorama.am



 

Նագարակալած արդուկը մաքրելու համար կան մի քաի հնարամիտ միջոցներ: Կարելի է օգտագործել կերակրի աղ կամ էլ ծովային աղ՝ այն լցնելով հնամաշ բամբակյա կտորի վրա և առավելագույնս տաքացված և գոլորշին անջատած արդուկը նրա վրայով մի քանի անգամ տանել-բերելով: Այս գործողության ընթացքում չի կարելի ուժեղ սեղմել արդուկը՝ քերծվածքներից խուսափելու նպատակով:

Առավել նրբորեն մարքրելու համար կարելի պատրաստել հետևյալ լուծույթը: Հավասար հարաբերակցությամբ խառնել աղն ու քացախը, տաքացնել, մինչև աղը լուծվի, բայց քացախը չեռա: Ռետինե ձեռնոցներ հագնելով` լուծույթը կտորով քսել արդուկի տաքացվող հատվածին: Առավելագույն արդյունքի համար օգտագործել նուրբ խոզանակ: Վերջում սրբել մակերեսն ու արդուկը տաքացնելով՝ արդուկել բամբակյա հին կտոր:

Արդուկի գոլորշու համար նախատեսված անցքերը մաքրելու համար կարելի է ականջները մաքրելու համար նախատեսված ձողիկները թրջել աղի և քացախի լուծույթում (կամ էլ՝ միայն քացախի) և մտցնելով անցքերի մեջ՝ պտտել:

Արդուկը կարելի է մաքրել նաև սոդայով: Սոդան խառնել ջրի հետ այնքան, մինչև ստացվի մածուկանման զանգված: Այն կտորով քսել արդուկի տակ շրջանաձև շարժումներով, հետո մաքրել չոր կտորով:

Արդուկը ներսից մաքրելու համար կարելի է թորած ջրի և քացախի համաչափ խառնուրդը լցնել ջրի համար նախատեսված հատված, այնուհետև մի քանի րոպե տաքացված արդուկով արդուկել հին կտոր: Մնացած հեղուկը թափել արդուկից ու այն մաքրել մաքուր կտորով:

Արդուկը մաքրելու համար լավ միջոց է նաև ատամի մածուկը, որը կարելի է քսել կտորի վրա և շփել արդուկի հատակը:

Mamul.am







Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (19.11.16) Դիտումներ: 4778 | Տեգեր: Ինչպես, արդուկը, մաքրել, այրված | Վարկանիշ: 0.0/0