close

Ինչպես կտրել տորթը, որպեսզի այն թարմ մնա




 

   


 

Լոնդոնում բնակվող մաթեմատիկոս Ալեքս Բելոսն իր պատրաստած տեսանյութում նկարագրում է, թե ինչպես պետք է ճիշտ կտրել տորթը, որպեսզի այն երկար ժամանակ թարմ մնա:
Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, մեթոդն իրենից ներառում է ոչ թե տորթը եռանկյունաձև կտորների բաժանելն, այլ շերտերը տորթի մեջտեղի հատվածից երկարությամբ կտրելը:

Թեև Բելոսն այս մեթոդն անվանել է նոր, սակայն այն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ. մաթեմատիկոսը պարզապես բացահայտել է այդ վաղեմի հնարքը և այն անվանել «Տորթը մաթեմատիկական հիմունքներով կտրելու բանաձև»:
Բելոսը նաև բացատրել է իր առաջարկած մեթոդի օգտակարությունը. «Եթե թխվածքը կտրում ենք եռանկյունաձև շերտերով, այնուհետև տեղադրում այն սառնարանի մեջ, կորցնում է իր թարմությունը, քանի որ տորթի ներսի հատվածը շփվում է օդի հետ, իսկ տորթի մեջտեղի հատվածից ուղղանկյունաձև կտորներ կտրելը օգնում է այն ամբողջական և թարմ պահել»:





Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (27.08.16) Դիտումներ: 2672 | Տեգեր: Այն, Ինչպես, մնա, Թարմ, կտրել, տորթը, որպեսզի | Վարկանիշ: 0.0/0