Ի՞նչ անել կալցիումի անբավարարության դեմ

 
Սա նյութափոխանակության ամենատարածված խանգարումներից է, որը բազմաթիվ տհաճ հետևանքների է հանգեցնում. երեխաների մոտ ողնաշարի շեղում, ռախիտ, ատամները ծուռ են աճում, առաջանում է կարիես, տարեցների ոսկորները փխրուն են դառնում և այլն:

Հավկիթի կճեպի պարբերաբար օգտագործման դեպքում կխուսափեք այս բոլոր տհաճություններից:
Հավկիթներն օճառով լվացեք, եռացրած ջրով ողողեք, կոտրեք, կճեպներից թաղանթները հեռացրեք և փռեք մինչև լրիվ չորանան: Հավանգի մեջ ծեծեք, փոշի սարքեք:
Ընդունեք ուտելուց հետո, օրական 1,5-3 գրամ (տարիքից կախված): Բուժման կուրսը 10-15 օր է, տարվա մեջ մի քանի անգամ: Գդալի մեջ լցրած փոշուն 2 կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք, որի շնորհիվ կճեպի օգտակար նյութերը կվերածվեն հեշտությամբ յուրացվող կալցիումի:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol32/1329819478_milk-curds-1-.jpg