close

Հայերի գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը




 

   

Entertrain.1in.am

Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Այս հոդվածում ընդամենը մի քանի գյուտեր են, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ է՝ գնահատելու մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը:

1. Հովհաննես Ադամյան՝ էլեկտրիկ-ճարտարագետ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ; Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգերի հեղինակ:

2. Ալեք Մանուկյան՝ ամերիկահայ գործարար, ինժեներ և մեկենաս, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ, ՀՀ Ազգային հերոս: 1954 թ. հեղինակել է մեկ-լծակ ծորակը, ինչն իսկական հեղափոխություն էր ջրամատակարարման սարքավորումների արտադրության գործում:

3. Քրիստափոր Տեր-Սերոբյան՝ ԱՄՆ դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակ (1854թ.): Հիշեցնենք, որ դոլարի յուրահատուկ կանաչ գույնն առ այսօր ոչ ոք չի կարողացել կեղծել:

4. Արտեմ (Անուշավան ) Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը:

5. Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

6. Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյաններ․ հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:

7. Անդրանիկ Իոսիֆյան (профессор Андронов)․ էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական, Սովետական էլեկտրոմեխանիկայի, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը:

8. Էդ Իսկենդերյան՝ հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ

9. Գաբրիել Ղազանչյան՝ մազերը չորացնելու սարքի հեղինակ (1908թ.)

10. Բագրատ Յոհաննիսյան՝ տիեզերագնացության սարքավորումների նախագծող: Հանդիսանում է այն ժամանակների աշխարհի խոշորագույն՝ «տիեզերքի աչքը» աստղադիտակի հեղինակը:

11. Ավետիս Զիլչիյան. 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։

12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)․ հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, բենզինի պոմպը, ավտոյուղի չափիչը և բազմագույն տպիչ սարքը:







 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (28.06.17) | Հեղինակ: Entertrain.1in.am W Դիտումներ: 1474 | Տեգեր: լավն, Են, որոնք, գյուտերը, դարձրել, աշխարհը, ավելի, հայերի | Վարկանիշ: 0.0/0