Գարնանային դիմակներ եղինջով

- 1 թեյի գդալ չորացրած և մանրացրած եղինջի տերևների վրա 1 ճաշի գդալ տաք կաթ լցնել, թողնել 10 րոպե: Այնուհետև ավելացնել 1 ձվի դեղնուց, խառնել: Խառնուրդը քսել դեմքին, 20 րոպեից լվացվել: Այս դիմակը նախատեսված է նորմալ և չոր մաշկի համար: Եթե մաշկը ճարպոտ է, դեղնուցի փոխարեն օգտագործեք ձվի սպիտակուցը:
- Եղինջի թարմ տերևները տրորել այնպես, որ խյուսանման զանգված դառնա: Ավելացնել նույն քանակությամբ մեղր, խառնել, քսել դեմքին: 15 րոպեից լվացվել: Դիմակը խոնավացնում, սնուցում է մաշկը: Խորհուրդ է տրվում տարեց կանանց:
- Եթե թեփ ունեք, կօգնի եղինջի թարմ տերևներից քամած հյութը: Այն պետք քսել մազարմատներին, մատներով մերսել գլխամաշկը, այնուհետև լվանալ տաք ջրով: Այս միջոցը օգնում է նաև կանխել մազաթափությունը:
- Ոտնթաթերի ճաքերի բուժմանը կօգնեն եղինջի թուրմով լոգանքները. 2 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին 1 լ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե ոտքերը թողնել մեջը: Ապա ոտքերը չորացնել, սնուցող քսուք քսել և թեթև մերսել:
Գարնանային դիմակներ եղինջով թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/a4c42c77d795-1-.jpg