menu
person

Facebook-ում ՆՐԱ ուշադրությունը գրավելու 5 ոչ բացահայտ միջոց

 


 

   

Իհարկե, շատերը գերադասում են միանգամից դուրս գալ «օնլայն» առճակատման, ավելացնել իրենց հետաքրքրության «օբյեկտին» ընկերների ցանկում, poke-ել (հայերեն բզել) ու անմիջապես զրույց սկսել՝ «Բարև, ո՞նց ես»:

Պատրաստեց Գայանե Գալստյանը

Բայց ինչու միանգամից «պատռել» սեփական դիմակը, եթե դա կարելի է անել ավելի «անվտանգ» ու ոչ բացահայտ ձևերով: Տղանե՛ր, ականջներդ փակեք :)

1. Որպեսզի նա հայտնվի քո ընկերների ցանկում

Հետաքրքրության օբյեկտը (այսուհետ՝ օբյեկտ) դեռ ընկերներիդ ցանկում չէ՞: Առաջին հերթին կարգի բեր պրոֆիլդ ու հատկապես գլխավոր նկարդ: Բացահայտ շահագրգրվածություն չցուցաբերելու համար կարող ես օգտվել հետևյալ երկու տարբերակներից.

1. Եթե օբյեկտի ընկերների ցանկը տեսնում ես, ապա փորձիր նրանցից մի քանիսին ընկերական հրավեր ուղարկել. ընդհանուր ընկերների առկայությունը կօգնի, որպեսզի նա երկար չմտածի հրավերդ ընդունելիս:

2. Զգալիորեն մեծացրու ընկերներիդ քանակը, սա այնքան էլ տարօրինակ չի դիտվի, քանի որ Ֆեյսբուքը դադարել է լինել ընտանեաընկերական միջավայր, շատերն այստեղ նույնիսկ բիզնես ես անում՝ ունենալով շատ ընկերներ, որոնք կարդում են տարածված հղումները՝ ավելացնելով այս կամ այն կայքի այցելությունների թիվը: Այնպես որ, եթե օբյեկտը տեսնի, որ շատ ընկերներ ունես, չի մտածի, թե հատուկ մտադրությամբ ես իրեն առաջարկ ուղարկել:

Շատ քիչ հավանական է, սակայն, եթե նույնիսկ նա հարցնի, թե ինչու ես իրեն ավելացրել, ապա բոլոր դեպքերում էլ ասա, որ ուղղակի մեծացնում ես ընկերներիդ շրջանակը:

«Փորձված բան է, երբ ընդհանուր ընկերների թիվն անցնում է 10-ից, ընկերական հրավերն ընդունվում է. հիշում եմ, որ նրա ընկերը դառնալու համար հրավեր էի ուղարկել նրա 20-ից ավելի ընկերների, որոնք իրենց հերթին ունեին ընկերների մեծ բանակ: Հնարքն աշխատեց»:

Սոսե, 19 տ.

2. Խորը ուսումնասիրություն

Եթե նա արդեն ընկերներիդ ցանկում է, ապա առաջ դեպի նրա պատը, չնայած իզուր էլ նշում եմ, սա առաջին բանն է, որ դու կշտապես անել: Մտապահիր օբյեկտի սիրելի ֆիլմերը, երաժիշտներին, հեղինակներին և այլն: Այսուհետ կարող ես ժամանակ առ ժամանակ «share» անել նրա սիրելի երգերը կամ նախընտրած հեղինակից մեջբերումներ: Կրկնում եմ՝ ժամանակ առ ժամանակ:

«Հերիք է իր սիրելի Pink Floyd-ի երգերը «share » անեի, և նա միանգամից լայքում էր, ես էլ, իբր պատասխան ուշադրություն լայքում էի նրա պատի վերջին գրառումը, այդպես մի քանի օր, մինչև նա գրեց ինձ»:

Մանե, 22 տ.

3. Like

Այ Ֆեյսբուքի այս ֆունկցիայի հետ պետք է զգույշ վարվել: Ինչքան հազվադեպ ու մանրազնին ընտրված լինեն քո լայքերը, այնքան նա ավելի մեծ ուշադրություն կդարձնի: Մտիր նրա գլխավոր նկարների ալբոմ ու կարծես «շա՜տ պատահականորեն» լայքիր հենց այն նկարը, որտեղ ինչ-որ թուփ է, անմեղ կենդանի կամ ֆուտբոլային շապիկ՝ նրա անունով: Երբեմն էլ քեզ շռայլություն թույլ տուր լայքել նրա «կարգավիճակը», իսկ «Թեղուտ գնացողներին եմ ուզում միանալ, ոնց անեմ»-ին կարող ես նույնիսկ պատասխանել, սակայն կրկին՝ իմիջիայլոց ոճով:

«Իմ հետաքրքրությունը ցույց տալու համար հատուկ լայքել էի 1915թ. ցեղասպանության վերաբերյալ մի նկար՝ թողած նրա 546 նկարները. պատասխանը չուշացավ, նա էլ լայքեց Արարատ լեռան նկարը, որի վրա նշել էին ինձ: Եղածը բան չէ, բայց արդեն սկիզբը ազդարարվեց»:

Մարինե, 21 տ.

4. Ո՜չ թեգերով պատված տոնածառներին

Շարունակելով թեման՝ ասեմ՝ կտրուկ խուսափիր նման տոնածառափիսիկային ընդհանուր նկարների վրա նրան նշելուց: Սա ուշադրություն գրավելու սխալ ձև է. բոլորն էլ նյարդայնանում են իրենց պրոֆիլին նման անիմաստ նկարներ տեսնելիս:

Փոխարենն այն ընդհանուր խմբերում, որտեղ նա քիչ թե շատ ակտիվ է, ինքդ ևս որոշակի ակտիվություն ցուցաբերիր. քանի որ դու կաս նրա ընկերների ցանկում, լռակյաց կարգավորմամբ նա կստանա քո ակտիվության մասին ծանուցումներ:

«Կրթական նորությունների մասին խմբում ես պարբերաբար Եվրոպայում ուսումը շարունակելու վերաբերյալ հղումներ էի տեղադրում, քանի որ նրա պատին տեսել էի նման բովանդակությամբ նյութեր. նա լայքում էր, և երրորդ լայքից հետո ես սկսեցի գրել նրան ու հարցեր տալ նրան այս թեմայով»:

Աննա, 27 տ.

5. Խուսափիր սպամ-խնդրանքներից

«Խնդրում եմ այս նկարը լայքիր ու օգնիր ինձ հաղթել այս մրցույթը». հեռու մնա նման հորդորներից, միևնույն է, օբյեկտը մտածելու է, որ դա ընդամենը copy-paste է, որն ուղարկում ես բոլորին:

Փոխարենը գրիր նրան, որ հարցում ես անցկացնում, օրինակ, այն մասին, թե որքան ժամանակ են երիտսարդ մարդիկ համակարգչի առաջ ժամանակ անցկացնում: Եթե նույնիսկ քո մասնագիտությունը կամ զբաղմունքը որևէ կապ չունի լրագրության կամ սոցիոլիոգիայի հետ, կարող ես ասել, որ կուրսային ես գրում կամ դիպլոմային աշխատանք, ինչո՞ւ չէ:

«Այս միջոցը լավ աշխատում է, ինքս օգտագործել եմ երկու անգամ. ապահովության համար նույն հարցերը տվել եմ նաև մեր ընդհանուր ընկերներից մեկին: Լավն այն է, որ միանգամից կոտրվում է անծանոթ ընկերների այդ պատնեշը»:

Սոնա, 22 տ.

P.S. Հիմա մի զավեշտալի դեպք պատմեմ իմ սեփական փորձից: Ֆեյսբուքում, որպես գլխավոր նկար, տեղադրել էի իմ լուսանկարներից մեկը: Մի անծանոթ նամակ էր գրել՝ «Դուք կարծես իսկական բնորդուհի լինեք այս նկարում»: Նամակն ուշ էի նկատել` լցված փոստարկղի պատճառով, ու երբ կարդացի այն, գլխավոր նկարս արդեն փոխված էր ու նկարիս փոխարեն, ինչպես շատ հաճախ եմ անում, իմ սիրելի կենդանու՝ պանդայի նկարն էր...




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.07.20)
Դիտումներ: 126 | Տեգեր: միջոց, Ոչ, ուշադրությունը, գրավելու, Facebook-ում, բացահայտ, նրա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *