close

Ինչ հիվանդություններ կարելի է բուժել եզան լեզվի օգնությամբ և որոնք են դրա ամենաօգտակար հատկությունները




 

   


Եզան լեզուն բույս է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Շնորհիվ իր բուժիչ հատկությունների՝ այն հազարամյակներ շարունակ օգտագործվել է տարբեր բուժիչ պրոցեդուրաների ժամանակ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու, վիտամին K, կալցիում և բետա-կարոտին:

Այս բույսն օժտված է հակաբորբոքային, հակամանրէային, հակահիստամինային, միզամուղ, խորխաբեր հատկություններով և օգնում է դադարեցնել արյունահոսությունները:

Եզան լեզվի տերևները կարելի է օգտագործել հում վիճակում կամ ավելացնել աղցաններին: Դրանք, հակաբորբոքային հատկությունների շնորհիվ, օգնում են հանգստացնել թարախակույտերի, միջատների խայթածի, մանր վերքերի և մաշկային այլ խնդիրների հետևանքով առաջացած ցավն ու քորը: Բացի այդ, այդ տերևներով կարելի է պատրաստել թուրմեր, օշարակներ կամ թեյեր:

Եզան լեզուն նաև օգում է ազատվել մաշկային ու մարսողական խնդիրներից ու դաշտանային ցավերից և բուժում է արթրիտը: Բացի այդ, գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բույսը շատ արդյունավետ է նաև քրոնիկ բրոնխիտի բուժման համար:

Եզան լեզվի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը շատ արդյունավետ է իմունիտետը բարձրացնելու համար: Բացի այդ, դրանք նաև հարուստ են վիտամին A-ով, որը պահպանում է աչքերի առողջությունը՝ պաշտպանելով հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել կուրության:

 

Այս յուրահատուկ բույսը կարելի է օգտագործել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար:

Եզան լեզվով թեյի բաղադրատոմսը.
 

·  1 ճ.գ. թարմ կամ չորացրած եզան լեզու,

·  1 բաժակ եռման ջուր,

·  1 թ.գ. մեղր (ցանկության դեպքում):

 

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է եզան լեզուն ամբողջությամբ (սերմերը, արմատները և տերևները) դնել եռման ջրի մեջ, թրմել 10 րոպե, այնուհետև քամել: Ցանկության դեպքում կարելի է ավելացմել նաև մի փոքր մեղր:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com


 



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (27.11.16) Դիտումներ: 7866 | Տեգեր: ԻՆՉ, Են, որոնք, Եզան, օգնությամբ, բուժել, հիվանդություններ, լեզվի, դրա, կարելի | Վարկանիշ: 0.0/0