close

Երեք բան, որ պետք է դեն նետել` ըստ Ֆեն-շույի





 

   

Ladynews.am

Դրանք են

Ճաքած սպասքը

 
 
 
Ճաքած սպասքը՝ լինի նոր, թե հին կարող է տուն ձգել անհաջողություն և հիասթափություն: Նույնիսկ եթե դա ձեր սիրած բաժակն է և դրա վրա ընդամենը մեկ փոքրիկ ճաք է։ Ավելի լավ է նետեք դեն և գնեք նորը, քանի որ, ըստ ֆեն-շուի, սպասքի վրայի ճաքերը ճաքեր են բերում նաև տանտերերի կյանք:

Սպասքը լիության և բարեկեցության, երջանկության և ներդաշնակության խորհրդանիշ է, իսկ ճաքած սպասքի օգտագործումը ձգում է բացասական էներգիա, ինչը իր հերթին ազդում է ձեր կյանքի վրա:

Հին հագուստը և կոշիկները

 
 
Ժամանակն է վերանայելու ձեր պահարանը: Եթե ձեր մոտ կուտակվել են չօգտագործվող շատ իրեր, որոնք փոքրացել են, հնացել, ապա պետք է թափել դրանք կամ հանձնել բարեգործական նպատակներով:

Նույնը վերաբերվում է կոշիկներին: Երբ մենք ազատվում ենք անպետք իրերից, ապա մաքրում ենք տան էներգետիկ դաշտը՝ այդպիսով տեղ ազատելով նոր իրերի և նոր դրական էներգիայի համար:

Արհեստական ծաղիկներ

 
 
Իմաստ չկա նույնիսկ ասել, թե ինչու պետք է հեռու մնալ արհեստական ծաղիկներից՝ դա նոչաձև և էսթետիկ չէ, նաև՝ փոշու կուտակման աղբյուր է: Այս  ամենից բացի, արհեստական ծաղիկները, որպես կենդանի ծաղիկների փոխարինող, տուն են ձգում վատ, «մահացած» էներգիա, ինչն իր հերթին բացասաբար է ազդում մեր առողջության, տրամադրության և ներդաշնակության վրա:

Հետևեք այս խորհուրդներին, որպեսզի տուն ձգեք երջանկություն ու բարեկեցություն և կտեսնեք, թե ինչպես է կյանքը ձեզ պարգևում նորանոր անակնկալներ, իսկ տխրությունն ու ձախողումները կշրջանցեն ձեր տունը:


Երեք բան, որ պետք է դեն նետել` ըստ Ֆեն-շույի թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (11.09.16) | Հեղինակ: Ladynews.am W Դիտումներ: 2171 | Տեգեր: նետել, ԸՍՏ, Ֆեն-շույի, Դեն, պետք, երեք, բան, որ | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика